«Քֆուր տվեց, էլ չդիմացա, ձեռքիս տակ ընկավ շլանգն ու ակի կլուչը». 30-ամյա կնոջ սպանության մանրամասները (տեսանյութ)

Shamshyan.com կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ դաշտում ծեծելով 30-ամյա կնոջը սպանած 26-ամյա երիտասարդը պատմում է, թե ինչպես է ծեծել իրեն հայհոյած կնոջը, ապա, տեսնելով, որ նա չի արձագանքում իր կանչին, տեղափոխել է ջրի մոտ, հետո մեքենայով հասցրել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել գիշերը՝ Արարատի մարզում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը՝ նրան հարվածներ հասցնելով ռետինե խողովակով, բանալիով:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված