Երեւանի որոշ թաղամասերում, Կոտայքի ու Արարատի մարզերում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13, 13/1, 13/2, 15 բազմաբնակարան շենքերի և Վերին Շենգավիթի 1-ին փողոցի թիվ 40 առանձնատան, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Ծաղկունք» թաղամասի, իսկ ժամը 08.00-ից մինչև մայիսի 15-ի ժամը 17.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Խարբերդ, Նոր Կյուրի, Մարմարաշեն, Ջրահովիտ համայնքների, «Ֆրիվեյ-Էքպրես», «Ֆիրդուս Սարոյան», «Արտ-Թամ», «Հովան-Լիան», «Սարանդ», «Խճաքար-Մուսա» ՍՊԸ-ներին և «Արտակ» ԱԿ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված