Հայաստանում ընդդիմադիր գործունեության համար չկա ոչ մի սահմանափակում. Փաշինյանի հարցազրույցը РБК-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավորման մեկ տարվա ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը հիմա ժողովրդավարական երկիր է: ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Անցած տարի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները մեր պատմության մեջ միակ խորհրդարանական ընտրություններն են, որի պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում: Սկսած 1995 թվականից, եթե անկեղծ լինենք, բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե մենք մեկ տարի առաջ մենք որևէ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են ժողովրդավարական ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»,- ասել է Փաշինյանը:

Հարցին՝ կա արդյոք ռեալ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Այո, իհարկե, կա»:

Հարցին՝ ինչպես է նրանց հետ շփվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մենք նրանց հետ նորմալ շփվում ենք: Մենք երբեմն բուռն բանավեճեր ենք ունենում, բայց դա նորմալ է ժողովրդավարական երկրի համար: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեության համար չկա ոչ մի սահմանափակում: Հիմա Հայաստանում մամուլն ազատ է ավելի, քան երբևէ»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենաընթերցված