1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանամերձ զորամասեր

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսի 17-ին կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ-ի և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու ցանկություն են հայտնել շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով ավարտվել են Կիևյան կամրջի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: առաջիկայում լուսադիոդային լուսատուներով կփոխարինվի նաև Շիրակ և Բաբաջանյան փողոցների լուսավորությունը: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատու փոխարինել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատուներով, որի արդյունքում կբարելավվի ծրագրում ընդգրկված փողոցների լուսավորությունը, ինչպես նաև կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 60%-ով:

Մայրաքաղաքում ավարտվել են գարնանային էտի աշխատանքները: Ծրագրի շրջանակում Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացն իրականացվել է մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով՝ մասնագիտացած ընկերությունների կողմից: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ խորը էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր թեղի տեսակի ծառերի դեպքում: Միևնույն ժամանակ, երիտասարդացման կամ խորը էտման են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ առաջիկայում կձևավորվի բնապահպանության խորհուրդ, որն էլ կապահովի ոլորտի մասնագետների ներգրավումը իրականացվող աշխատանքներում:

«Խորհուրդը պետք է համալրված լինի բազմակողմանի լավ մասնագետներով, որ բոլոր կարծիքները լսելի լինեն և, ի վերջո, կայացված որոշումներն էլ ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված