Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցներ անցկացնելու 2 փորձ են կանխել

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել:

Ինչպես հայտնեցին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Մեղրիի սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում Իրանից Հայաստան ժամանող բեռնատար տրանսպորտային միջոցի խուզարկության ընթացքում վարորդի անձնական իրերի մեջ հայտնաբերել են պլաստիկ փաթեթ, որում եղել է 16 դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Մեթադոն» տեսակի թմրանյութ:

Հայտնաբերվածի ընդհանուր քաշը 3.6 գրամ է:

Հայաստան մուտք գործող մեկ այլ տրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում էլ Շվեյցարիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 4 պլաստիկ՝ 10 դեղահաբով, որոնք ենթադրաբար պարունակում են «Տրամադոլ» տեսակի թմրանյութ ընդհանուր 4 գրամ քաշով, թափանցիկ գույնի հեղուկով սրվակ, ինչպես նաև 12 սպիտակ դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Կոդեին» տեսակի թմրամիջոց:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերված իրերը Հայաստանի օրենսդրությամբ համարվում են թմրամիջոցներ, որոնց ներմուծումը ՀՀ տարածք արգելված է: Ձերբակալված քաղաքացիները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրականացված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու համար:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Երբեք մի օգտագործեք այս արտահայտությունները. Բառային էներգետիկա. Ահա թե որն է դա «Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն». «Փաստ» Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել. գրասենյակը հերքում է Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում. «Փաստ» ԲՀԿ պատգամավորների այցը սահմանամերձ Ճամբարակ, զորամաս և մարտական դիրքեր Կառավարության նիստի օրակարգում 28 հարց է, որից 22-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) ՈՒՂԻՂ. Իրավիճակը Իջևանում շարունակում է լարված մնալ Կյանք կա՞ մահից հետո. կլինիկական մահ տարած անձինք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ մահանալուց հետո. ապշեցուցիչ է Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում. «Փաստ»
Ամենաընթերցված