«Տնտե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից են խո­սում, բայց հալ­վա ասե­լով՝ բե­րա­նը կքաղց­րա­նա՞»

Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցում, տեխնիկական վերազինում, Հայաստանում տոհմային անասունների բուծումն ու իրացումը ԱԱՀ-ից ազատելու ցանկություն, պարբերաբար հնչող խոսքեր, որ գյուղատնտեսությունը պետք է Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր ճյուղերից մեկը դառնա: Շարքը շարունակելի է: Այս ամենով հանդերձ՝ կառավարությունը կունենա նոր կառուցվածք, որում գյուղատնտեսության նախարարությունը տեղ չի ունենա: Այն կմիավորվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ միշտ սխալ է համարել գյուղնախարարության վերացումը:

«ԵՄ-ն առանձին-առանձին աշխատում է Հայաստանի կառավարության և քաղհասարակության հետ: Մայիսի 16-ին Եվրամիության հետ քննարկելու ենք գյուղի և գյուղատնտեսության զարգացումը: ԵՄ-ն այս երկուսի զարգացումը միասին է պատկերացնում: Այսինքն՝ մեկը գյուղնախարարությանն է պատկանում, մյուսը՝ տարածքային կառավարման նախարարությանը: Բայց այսօր այդ մեծ՝ գյուղոլորտն անտեսված է, տարածքային նախարարությունն իր «ձեռքն է վերցրել»: Գյուղատնտեսությունը մոռացության է մատնվում: Դա սխալ է, և կգա ժամանակ՝ մի տարի կամ նույնիսկ մի քանի ամիս հետո, կզղջան նախարարության վերացման որոշում կայացնելու համար: Հիասթափված եմ: Ո՞վ է տարածքային կառավարման նախարարությունը, որ «շեֆությունը» վերցրել է իր ձեռքը», - ասում է Սարգիս Սեդրակյանը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում փոփոխությունների, նոր ծրագրերի մասին՝ Սեդրակյանը նշում է, որ կառավարությունն ու նախարարությունը կարող են ամեն ինչ դրական լույսի ներքո ցույց տալ, իսկ ահա գյուղացին շարունակում է խնդիրների բախվել:

«Նախ ասեմ, որ հիմար տերմիններ են գտնում: Ի՞նչ է նշանակում խելացի գոմ: Խելացի կարող է մարդը լինել, կենդանին, ոչ թե գոմը: Ո՞ր խելացին է այդ բառը կպցրել գոմին: Կամ ինտենսիվ այգի: Բույսերը կարող են ինտենսիվ լինել, բայց այգին չի կարող լինել: Ում մտքով ինչ անցնում է, այդպիսի անուն է տալիս:

Կառավարությունը գովազդում է Վանաձորում գործող հակակարկտային ցանցերի գործարանը: Բայց գյուղացիներից շատ քչերը կցանկանան ձեռք բերել հակակարկտային ցանցեր, որովհետև որակյալ ցանց գնելու դեպքում մեկ հեկտարի համար գյուղացին կծախսի 25 հազար դրամ: Նա կասի՝ ես այդ նույն գումարով սերմ, պարարտանյութ, տեխնիկա կգնեմ, ինչի՞ս է պետք ցանցը: Լավ, կարկուտի դեմ ցանցով պայքարեն, բա ցրտահարությո՞ւնը:

Կառավարությունն ասում է՝ եթե հակակարկտային ցանցեր կամ ոռոգման կաթիլային համակարգեր ձեռք բերեք, ցածր գնով կտրամադրենք: Բայց, օրինակ, կաթիլային ոռոգումը ոչ բոլոր բույսերի համար է կիրառվում: Երկրորդը՝ գյուղացին մի ուրիշ մտավախություն ունի: Ասում է՝ կաթիլային ոռոգման համակարգ տեղադրեմ, կարող է քանդեն, գողանան, տանեն: Կա ռիսկի գործոն:

Բացի դա, ուզում են բանկերից ցածր տոկոսադրույքներով վարկեր վերցնել: Բանկն ասում է՝ ինձ չի հետաքրքրում՝ կառավարությունը և գյուղնախարարությունը քեզ ինչ են ասել, վարկն ինչ պայմանով են տալիս: Դու ինձ պետք է երաշխիքներ ցույց տաս, թե ինչ գույք ունես և այլն: Եթե դա չկա, ապա քեզ վարկ չեմ տա», - ընդգծում է «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը՝ հավելելով, որ օրերս հանդիպել է իր ընկերներից մեկին, որը բնակվում է Շիրակի մարզում:

«Հարցնում եմ՝ մարզում ինչպես է վիճակը: Ասում է՝ ոնց եղել է նախկինում, նույն վիճակն է: Կարելի է ասել՝ արտագաղթը մի քիչ շատացել է: ԱՎԾ-ն տվյալներ է հրապարակում, որ արտագաղթը նվազել է, բոլորը սուտ բաներ են: Երբեք չեմ հավատացել ԱՎԾ տվյալներին», - հավելում է Սեդրակյանը

Նա նշում է՝ տնտեսական հեղափոխությունից են խոսում, բայց այն չի կարող ինքն իրեն լինել: «Հալվա ասելով՝ բերանը կքաղցրանա՞: Նախկին ծրագրում ասում էին՝ գյուղատնտեսության մեջ հեղափոխություն անենք, ծրագիրն անցավ, գնաց, ոչ մի հեղափոխություն չեղավ: Ամպագոռգոռ բառեր են ասում, ժողովրդին սպասողական, անորոշ վիճակի մեջ գցում», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված