«Դա­րի դա­տա­վա­րու­թյու­նը», կամ` Հա­յաս­տա­նի ար­դա­րա­դա­տու­թյան փոր­ձու­թյու­նը

Երեկ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին բարձրաստիճան երեք պաշտոնյաների դատավարությունը, որն արդեն ստացել է «դարի դատ» անվանումը։ Հայաստանում, իհարկե, աղմկոտ դատավարությունների պակաս չի եղել, սակայն այս մեկն առանձնանում է իր նշանակությամբ, իրավական ու քաղաքական հնարավոր հետևանքներով։ Ի վերջո, միայն այն փաստը, որ գործընթացում ներգրավված են երեք նախկին նախագահները, իհարկե՝ տարբեր կարգավիճակներով, արդեն լրացուցիչ ինտրիգ է հաղորդում մեկնարկած դատավարությանը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ սա Մարտի 1-ի արյունոտ դեպքերը բացահայտելու երկրորդ փորձն է։ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում եղել են տասնյակ դատավարություններ, որոնց արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները ստացել են տարբեր պատժաչափեր, սակայն դրանք այդպես էլ չեն բացահայտել տասը սպանությունների հանգամանքները։ Գուցե պարադոքսալ հնչի, սակայն Քոչարյանի ու մյուսների գործով դատական գործընթացը, ըստ էության, նույնպես բաց է թողնելու տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հարցը։ Համենայն դեպս, երկրորդ նախագահին ու նրա գործով անցնող մյուս երեք նախկին պաշտոնյաներին առաջադրված են մեղադրանքներ, որոնք ուղղակի առնչություն չունեն սպանությունների դրվագների հետ։ Այս պարագայում դժվար է ասել, թե մեկնարկած դատավարությունն ինչքանով կնպաստի Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը, որովհետև առանցքային հարցերից մեկը ու գուցե՝ գլխավորը, անշուշտ, տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտումն է։ Պատահական չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործն, ըստ էության, բացահայտված է համարում, ապա գլխավոր դատախազը ոչ միայն չի կիսում այս պնդումը, այլ նույնիսկ հակադրվում է դրան։

Մյուս սկզբունքային մտավախությունն այն է, որ Մարտի 1-ի գործը ենթարկվում է քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությանը։ Այնպես է ստացվել, որ թե՛ նախկինում և թե՛ այսօր այս գործով թիրախավորվում ու քրեական հետապնդման են ենթարկվում այն մարդիկ, որոնք հեռու են իշխանության լծակներից, այլ խոսքով՝ ընդդիմադիր են գործող իշխանություններին։ Անցյալում Տեր-Պետրոսյանի թիմն էր պնդում, թե արդարադատություն չի իրականացվում, և առաջին նախագահի կողմնակիցները ենթարկվում են քաղաքական հալածանքների։ Այսօր նույն բանը պնդում են Քոչարյանի պաշտպանական թիմն ու թիմակիցները։

Ո՞րն է երաշխիքը, որ քաղաքական իրավիճակի հերթական փոփոխությունը Մարտի 1-ի գործի նոր վերանայման ազդակ չի հանդիսանա։ Ի վերջո, մինչև աղմկոտ դատավարության մեկնարկը ՀՔԾ-ն ու դատախազությունը պնդում են, որ մեղադրանքը միանգամայն հիմնավորված է, իսկ պաշտպանական կողմը հանդես է գալիս բացարձակ հակառակ դիրքորոշմամբ, անգամ մի շարք դրվագներով դիմել է ՄԻԵԴ ու, կարծես, դեռ էլի կդիմի։

Բացարձակապես մեզ իրավունք չենք վերապահում կասկածի տակ դնել նախաքննության մարմնի օբյեկտիվությունը կամ պրոֆեսիոնալիզմը, մյուս կողմից՝ պարտավոր ենք հարգել նաև Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների անմեղության կանխավարկածը։ Նախաքննության փուլը գաղտնի էր, ինչն օբյեկտիվորեն հնարավորություն չի տալիս անկողմնակալ գնահատել կողմերի հայտարարությունների իսկությունը։ Հրապարակային դատավարությունը տալիս է այդ հնարավորությունը, ու, թերևս, բոլորս պարտավոր ենք անկողմնակալ ու օբյեկտիվ գնահատել մեղադրանքի որակը, պաշտպանական կողմի փաստարկները։

Դատավարությունը պետք է զերծ լինի քաղաքականությունից, էմոցիաներից ու բացառապես իրավական, օբյեկտիվ հարթության վրա տա կատարվածի գնահատականը։ Սա հույժ անհրաժեշտ է պետության միջազգային հեղինակության համար, որովհետև, ի վերջո, այս գործընթացը կամ դրա ինչ-որ դրվագներ, անկասկած, հանգուցալուծվելու են եվրոպական դատարանում, ինչը ենթադրում է, որ Քոչարյանի ու մյուսների դատավարությունն իսկական փորձություն է դառնալու հայկական արդարադատության համար։

Մյուս կողմից՝ այս դատավարությունը տալու է նաև, այսպես կոչված, Նոր Հայաստանի քաղաքական, բարոյական, արժեհամակարգային գնահատականը։ Լեգիտիմ, բյուրեղյա անաչառությամբ գործընթացը միայն կարող է ամրապնդել վստահությունը նոր իշխանության, պետական ինստիտուտների հանդեպ, իսկ հակառակ պարագայում՝ հեղափոխության հեղինակությանը կհասցվի անդառնալի հարված։

Եվ, որ ամենակարևորն է, այս դատավարությունը պարտավոր է, գոնե քաղաքական շահարկումների առումով, վերջակետ դնել Մարտի 1-ի գործում։ Սա ենթադրում է բացառապես օբյեկտիվ դատաքննություն, որի արդյունքում ծնված վճիռը զերծ կլինի անձնական, քաղաքական մոտեցումներից ու համոզիչ կլինի մեր հասարակության ու միջազգային հանրության, նաև՝ դատավարության սուբյեկտների համար։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված