«Հրապարակ». Ով է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի հայրը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի դատաքննությունը։ Այն ընթանում է Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում։ Գործը քննող դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան Մարատ Գրիգորյանի որդին է։

Ի դեպ, Մարատ Գրիգորյանը «Հրապարակի» դեմ դատական հայց է ներկայացրել․ հավանաբար, հույս ունի, որ դատավոր որդու օգնությամբ կշահի գործը։ Տարօրինակ է, որ նրա դատավոր որդին չի աջակցել հայցը կազմելուն կամ գոնե չի զգուշացրել, որ հոր ֆակուլտետում աշխատող դասախոսները՝ նրա ենթակաները, չեն կարող իրենց դեկանի հետ միասին դիմել դատարան, քանի որ հոդվածում հրապարակվել են բացառապես Մարատ Գրիգորյանի հետ կապված տեղեկություններ, իսկ Քաղաքացիական օրենսգրքով այն անձը, ում վերաբերյալ տեղեկություններ չեն տարածվել, չի կարող դիմել դատարան։ Անգամ եթե ենթակաները որոշել են «շեֆի» իրավունքները կոլեկտիվ հիմունքներով պաշտպանել մամուլից, դա տարրական անգրագիտություն է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենաընթերցված