Բարելավեք օրենքները, ու մի մտեք պետության համար չափազանց վտանգավոր դաշտ

Հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Բաբաջանյանn անցումային արդարադատությանն ու դրա հետևանքների մասին.

«Անցումային արդարադատության գործիքակազմը կարելի էր քննարկել բացառապես այն դեպքում, երբ իշխանությունները պատրաստ լինեին քննարկելու Հայաստանում Սահմանադրական նոր փոփոխությունների փաթեթը՝ զուգահեռաբար... Այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը այլևս դիսկոմֆորտ չէ, ավելին՝ լավ էլ կոմֆորտ է, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը նշանակում է երկիրը սուպերվարչապետականից վերածել կայսերական, համարյա տիեզերական կառավարման մի մոդելի...

Ի վերջո, պարզ է, չէ՞, որ գործող սահմանադրության այս զզվելի բորշչը եփվել է բացառապես մեկ անձի համար, բացառապես բոլոր հոդվածները կարված են մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի քմահաճույքի համար... Հիմա ինչ մանիպուլյատիվ հնարք ուզում ես կիրառի, ինչքան ուզում ես սիրուն բաներ ասա՝ դա Սերժի կոստյումն ա ու վերջ, դա մեկ անձի թագավորության մոդել է ու վերջ, ու հիմա ամուր կառչել դրանից՝ հարցը լղոզելով ու ամեն ինչ հուզական հարթության մեջ, նախկին քըխ, ներկա՝ պուպուշ ֆորմուլայով կռուտիտլար անելով, բովանդակությունը մնում է նույնը...

Եթե նախկինում ձեր կողմից ամենասուր քննադատություն ստացած կառավարման մոդելը հիմա ձեր քիմքին դարձել է հաճելի, ոչ մի երաշխիք չկա, որ անցումային արդարադատության համակարգը չի վերածվի տրոյկայի դատարանների... Հատկապես այն պարագայում, երբ խորհրդարանում մեծամասնություն եք ու կարող եք օրենսդրական դաշտը բարելավել, ի՞նչ իմաստ ունի անցումային արդարադատության համակարգ մտցնել...

Բարեփոխեք իրավական համակարգը՝ մեծ փաթեթով... Թե՞ անցումայինի դեպքում կարելի է որոշումներ կայացնել ըստ ճաշակի, իսկ օրենսդրական փոփոխությունների պարագայում՝ ըստ օրենքի...

Բարելավեք օրենքները, ու մի մտեք պետության համար չափազանց վտանգավոր դաշտ... Առաջիկայում, իհարկե, հուզիչ հիմնավորումների պակաս չի լինի՝ թալանել են, պետք ա հետ բերենք և այլն, բայց այդ ամենը կարելի է անել՝ վերացնելով օրենսդրական խութերն ու անհարթությունները՝ պահպանելով օրենքի գերակայությունն ու բացառելով սուբյեկտիվիզմը...

Մնացածը լոլոների ու կտերի դաշտից է...

Առողջ եղեք և սիրեցեք զմիմյանս...»:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված