Արմավիրում անչափահասները սեռական հարաբերություն են ունեցել 13-ամյա աղջնակի հետ. նա հղի Է

45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը գտնվում է ակնհայտ հղիության վիճակում: Այս մասին հաղորթում է armeniasputnik.am-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պտուղը մոտ հինգ ամսեկան է: Գյուղում խոսում են նաև, որ ամիսներ առաջ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի երկու տղա, որոնք 13 և 14 տարեկան են:

Անչափահաս տղաներն ու հղիացած աղջիկը նաև համադասարանցիներ են: Ամենայն հավանականությամբ՝ պտուղը չի հեռացվի, քանի որ բժշկական այդ միջամտությունը ապօրինի կարող է համարվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված