«Էյ­ֆո­րի­ա­յի պայ­ման­նե­րում միշտ մե­ղա­վորներ են գտնվում, որոնց մեզ մոտ «հա­կա­հե­ղա­փոխա­կաններ» են կո­չում»

Թեպետ հայաստանյան հեղափոխության կարգախոսի հիմքում սերն ու հանդուրժողականությունն էր, այդուհանդերձ, երկրում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը բացարձակապես չէր համապատասխանում սիրո և համերաշխության մթնոլորտին: «Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու խոսելով ձևավորված մթնոլորտից՝ նշում.

«Իշխանության եկած գրեթե բոլոր հեղափոխական ուժերին միշտ պատճառ, թիրախ և մեղավորներ են պետք, որ ժամանակ շահեն, կարողանան բացատրել, թե ինչու չեն կարող խոստացածը շատ արագ կատարել կամ ինչու սպասումները չեն իրականացնում: Օրինակ՝ Ուկրաինայում գլխավոր մեղավոր «նշանակվեց» ՌԴ-ն՝ խնդիրների մեղավորն արտաքին թշնամին էր: Իսկ Հայաստանում ի սկզբանե դաշտը հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանվեց: Հետո դարձավ սև-սպիտակի պայքար… Հայաստանում անհաջողությունների պատճառը հիմնականում ներքին թիրախներն էին, որոնք պիտակավորվում են որպես «հակահեղափոխականներ»: Ոմանք այդ պիտակի տակ հասկանում են նախկին ռեժիմի ներկայացուցիչներին, ոմանք ֆեյսբուքում գրառում կատարած այն մարդկանց, որոնք ասում էին, թե նոր իշխանության աչքի վերևն ունք կա: Համատարած էյֆորիայի պայմաններում միշտ մեղավորներ են գտնվում, որոնց մեզ մոտ «հակահեղափոխականներ» են կոչում: Իսկ վերջին շրջանում բուն Հայաստանից «հակահեղափոխականների» պիտակը տեղափոխվեց Արցախ, հիմա էլ գլխավոր հակահեղափոխականը հենց այդ հատվածն է նշանակվել»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ չի ուզում ասել, թե այնտեղ բոլորը հիացած են այն ամենով, ինչ կատարվել է Հայաստանում, ինչն էլ պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Ես նաև չեմ ուզում ասել, որ այնտեղ ոմանք իրենց շատ ուղղամիտ հայտարարություններով առիթ չեն տալիս, որ Հայաստանում որոշ ուժեր դրանցից օգտվեն թե՛ ներքին լսարանի, թե՛ արտաքին լսարանի և թե՛ դրսի պատվերները կատարելու համար: Բայց, այդուհանդերձ, որոշակի լարվածությունների, անհաջողությունների ու սպասելիքների չիրագործման համար հիմա թերևս «թրենդային» թեմա է դառնում «հակահեղափոխական» Արցախը: Եվ այնպես չէ, որ մինչ այս ամեն ինչ հարթ է եղել: Այս ամիսների ընթացքում մի քանի անգամ ականատես ենք եղել Հայաստանի և Արցախի իշխող էլիտաների միջև առկա լարվածության պիկերին»,ասաց նա:

Նրա խոսքով, այդուհանդերձ, պետք է հաշվի առնել Արցախի առանձնահատկությունը: «Պետք է հաշվի առնել Արցախի բացառիկ ֆունկցիան՝ ռազմաճակատի համատեքստում: Արցախն ունի իր նրբություններն ու առանձնահատկությունները, որոնց հետ հայաստանյան ցանկացած իշխանություն պարտավոր է հաշվի նստել: Պետք է միշտ հաշվի առնել այնտեղի ռազմաքաղաքական ու տնտեսական էլիտայի կարծիքը, մոտեցումները: Հիմա հերթական որոշակի լարվածությանն ենք անակատես լինում, որոշակի դեմոնստրատիվ հայտարարությունների, քայլերի… Բնականաբար, սա բավականին վտանգավոր միտում է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ եթե ոչ առաջիկա ժամերին, ապա առաջիկա օրերին առանցքային դեմքերի միջև որոշակի խոսակցություններ կլինեն: Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ մի հայտարարի պետք է գալ և շարունակել ճանապարհն արդեն փոխըմբռնման մթնոլորտում»,-ասաց քաղտեխնոլոգը՝ կարևորելով իրավիճակի շուրջ շուտափույթ լուծումներ գտնելու հանգամանքը:

«Ոչ թե օր առաջ, այլ ժամ առաջ է պետք այդ հարցը լուծել և ընդհանուր հայտարարի գալ: Չասեմ, թե այս կերպ շարունակելու դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել արտաքին քաղաքականության համատեքստում, ինչ ճեղքեր կարող են ձևավորվել, իսկ արտաքին քաղաքական խաղացողներն էլ հնարավորություն կունենան կա՛մ լայնացնել այդ ճեղքերը, կա՛մ տեղավորվել այդ ճեղքերում՝ իրենց սեփական խաղերը խաղալու համար: Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ գալիք տարում Արցախում ընտրություններ են լինելու, և այս իրավիճակը կարող է ինչ-որ չափով դիտարկվել որպես ճնշում՝ ներքին գործընթացների վրա: Մենք, ընդհանուր առմամբ, այս պարագայում նուրբ թեմայի հետ գործ ունենք: Հարցը պետք է լուծվի և պետք է լուծվի բացառապես առաջին դեմքերի մակարդակով, և ոչ թե՝ այսինչ պաշտոնյան սա հայտարարի, այստեղից էլ մի պաշտոնյա մեկ ուրիշ բան հայտարարի: Առաջին դեմքերի մակարդակով հերթական անգամ պետք է «ստոպ» տալ ու շարունակել զբաղվել համապետական ու համահայկական հարցով»,-ընդգծեց Վ. Հակոբյանը:

Իսկ ընդհանրապես, իշխանության կողմից մեղավորներ փնտրելու տոխնոլոգիան ժամանակային սահմանափակումներ ունի. «Էյֆորիայի նվազման ժամանակահատվածը հենց այդ ժամկետն է: Իմ կարծիքով, այսօր էյֆորիան մնացել է միայն իշխանության ներկայացուցիչների մոտ, իսկ եթե էյֆորիան նվազում է, հասարակության մեջ ավելանում են այն շերտերը, որոնք չեն ստանում ակնկալվողը: Այս իրավիճակն էլ աստիճանաբար լավ հող է նախապատրաստում ընդդիմության համար: Մեծ հաշվով, «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ» ասելու ռեսուրսը շատ կարճ ժամանակ ունի՝ մեկ-երկու ամիս հետո սպառվելու է: «Հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ» բաժանումն այսօր արդեն այլևս նույն էմոցիայով չի ընկալվում՝ ժամանակավրեպ է դառնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենաընթերցված