ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՅԻՍԻ). Նի­կոլ Փա­շի­նյա­նը շրջում է նա­խա­րա­րու­թյուն­նե­րով, իսկ ԵՊՀ նոր ռեկ­տոր է ընտր­վել Արամ Սի­մո­նյա­նը

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

ՄԱԿ ՝ Ընտանիքի համաշխարհային օր և Ռազմական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների օր, Իրան՝ Պարսկերենի օր, Կորեայի Հանրապետություն՝ Ուսուցչի օր, Պաղեստին՝ Պաղեստինյան գաղթականների օր, Պարագվայ՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1446-մահացել է հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ Թովմա Մեծոփեցին։

1904-ծնվել է Հավայան կղզիների բնանկարներով հայտնի ամերիկացի հայազգի նկարիչ Արամ Մանուկյանը։

1918-ծնվել է հայ բանաստեղծ Երջանիկ Առաքել յանը։

1920-մահացել է հայ դերասան Օվի Սևումյանը։

1949-ծնվել է սիրված հայ կատակերգու դերասան Աշոտ Ղազարյանը։

1963-ծնվել է հայ երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը։

1988-տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև ՀԽՍՀ Արարատի շրջանում։

-բազմահազարանոց հակահայկական միտինգներ են եղել Շուշիում, որտեղ ազերիները խոստանում էին հաշվեհարդար տեսնել տեղի հայերի հետ և պահանջում էին լիկվիդացնել Ղարաբաղի ինքնավար մարզը։

1998-մահացել է հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ Գևորգ Աբգարյանը։

2006- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նոր ռեկտոր է ընտրվել համալսարանի պրոռեկտոր, հանրապետական Արամ Սիմոնյանը:

2008-կայացել է ցույց՝ ի պաշտպանություն Թեղուտի։ Թեղուտի անտառների պաշտպանության խմբին միացել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը.

2009-տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը՝ նվիրված Մատենադարանի՝ իբրև գիտական կենտրոնի հիմնադրման 50-ամյակին:

2013-Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

2014-«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիրները սկսել են իշխանափոխության հասնելու համար ստվերային կառավարություն ձևավորել։

2015-«Նաիրիտի» աշխատակիցները, չնայած անձրևին ու ցրտին, գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ՝ բաց երկնքի տակ։

2017-Երևան քաղաքի ավագանու ընտրություններում 800 հազարից ավելի ընտրողների մեծամասնությունը՝ 71, 25 տոկոսը, քվեարկել է հօգուտ իշխող Հանրապետականի, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է:

2018- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է նախարարություններով՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին

 

ԱՇԽԱՐՀ

1157-ծնվել է Սուզդալի և Կիևի մեծ կոմս, Մոսկվայի հիմնադիր Յուրի Դոլգորուկին։

1252-Հռոմի պապ Ինոկենտի 4-րդը բուլլ է հրապարակել, համաձայն որի կարելի է անաստվածության մեջ կասկածվող հերետիկոսներին ենթարկել տանջանքների։

1618-գերմանացի աստղագետ Իոհանն Կեպլերը հայտնագործել է մոլորակների շարժման օրենքը։

1648-ստորագրվել է Վեստֆալ յան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է տվել 30ամյա պատերազմին։

1756-Անգլիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային՝ սկսելով 7-ամյա պատերազմը։

1768-Ֆրանսիան իտալական Գենուա քաղաքից գնել է Կորսիկան։

1770-14-ամյա Մարի Անտուանետան ամուսնացել է Ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ։

1811-հայտարարվել է Պարագվայի անկախությունը Իսպանիայից։

1875-Կոլումբիայում տևած 45 վայրկյանանոց երկրաշարժը 16 000 մարդու զոհվելու պատճառ է դարձել։

1891-ծնվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։

1905-ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվել է Լաս Վեգաս քաղաքը։

1922-Գերմանիան Լեհաստանին է զիջել Վերին Սիլեզիան։

1930-ամերիկուհի Էլլեն Չյորչը դարձել է առաջին բորտ-ուղեկցորդուհին։

1935-մահացել է ռուս խորհրդային ավանգարդիստ –նկարիչ Կազիմիր Մալևիչը։

1940-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են առաջին նեյլոնային զուգագուլպաները։

1943-պաշտոնապես լուծարվել է Կոմինտեռնը։

1948-ԽՍՀՄ-ը ճանաչել է Իսրայել պետությունը։

1988-սկսվել է խորհրդային բանակի դուրս բերումը Աֆղանստանից։

1990-սկսվել է Ղրիմի թաթարների՝ Ղրիմ հայրենադարձության ծրագիրը:

1992-Ադրբեջանում տեղի է ունեցել հեղաշրջում. ընդդիմության ջանքերի շնորհիվ Այազ Մութալիբովը դադարել է լինել երկրի ղեկավարը:

Կամո Խաչիկյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված