Լարված իրավիճակ Ալավերդի քաղաքի պետական քոլեջում. ուսանողները դասադուլ են հայտարարել

Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի պետական քոլեջում լարված մթնոլորտ է: Մայիսի 8-ին, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ալավերդու պետական քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը ազատվել է աշխատանքից և տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Աստղիկ Ավետյանը:

Սակայն դասախոսական կազմը, աշխատակիցները և որոշ ուսանողներ դեմ են, որպեսզի Ա. Ավետյանը լինի տնօրենի պաշտոնակատար: Դասախոսական կազմը շեշտում է, որ ունեն նաև այլ փոխտնօրեն, ով նախկինում աշխատել է դպրոցի տնօրեն, ով կարող է լինել տնօրեն, բայց ոչ Ա. Ավետյանը: Ա. Ավետյանը նշված քոլեջում աշխատում է արդեն 26 տարի, որից 24-ը՝ փոխտնօրենի պաշտոնում: Քոլեջի ուսանողները դասերի չեն մասնակցում, իսկ դասախոսական կոլեկտիվից էլ 8 հոգի ազատման դիմում են ներկայացրել և սպասում են, որպեսզի պաշտոնակատարը մակագրի:

Ա. Ավետյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը պատրաստ է աշխատել այդ կոլեկտիվի հետ՝ եթե հետ վերցնեն դիմումները, նաև շեշտեց որ 8-ից 5-ը ամիսներ առաջ տեսչական ստուգումների հետևանքով չեն որակավորվել, ովքեր անկախ նրանից, թե ով կլինի տնօրեն, ազատվելու են աշխատանքից: Նշեք, որ արդեն նախկին տնօրեն Ռ. Ստեփանյանը նույնպես տեսչական ստուգումների արդյունքում 2 և ավելի խախտումների համար է ազատվել աշխատանքից:

Աղբյուր՝ shamshyan.com

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեքՀաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել Է կնոջը. կինը մահացել է Փաշինյանը հրաժարվեց խոսել Քոչարյանի գործի մասին (տեսանյութ) Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ է ստացել. տեղափոխում են ԵրեւանՆիկոլ, ո՞նց չես ճանաչում ինձ, ես ու դու ենք սկսել այս պայքարը. Միջադեպ՝ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին (տեսանյութ) Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ամենաընթերցված