Պատմական տվյալներ. ինչո՞ւ հրեաներն ու մահմեդականները խոզի միս չեն ուտում

քչերը գիտեն, որ որպես կեղտոտ կենդանի խոզը հիշատակվել է անգամ Թորայում, որը հրեական ավանդական կրոնական օրենքների ամբողջությունն է և ստեղծվել է մ.թ.ա. IX դարում: Ատելությունը խոզերի նկատմամբ հրեաների մոտ այնքան ուժգին էր, որ «խոզ» բառի փոխարեն նրանք առավել հաճախ օգտագործում էին «դավար ախեր» արտահայտությունը, որը բառացիորեն նշանակում է «ուրիշ բան», այսինքն՝ ինչ-որ մի բան, որին անգամ սեփական անունով դիմել պետք չէ:
Հրեաների և մահմեդականների բացասական վերաբերմունքը խոզերի հանդեպ բացատրվում է այդ կենդանիների անմաքրությամբ, նրանով, որ դրանք ուտում են սեփական արտաթորանքը, և նրանով, որ շոգ եղանակին նրանց մսի մեջ թույն է հավաքվում:

Սակայն հրեական իրավագետները շատ անգամներ են ընդգծել, որ այս երևույթի մեջ ռացիոնալ պատճառներ փնտրել պետք չէ, քանի որ Աստծու մտադրությունը մարդուց գաղտնի է: Ազգագրագետները կարծում են, որ խնդիրը սկզբնական հավատալիքների մեջ է եղել, որոնցից շատ տաբուներ հետագայում կրոնների հիմք են դարձել:

 

Տոտեմիզմի՝ աշխարհի հնագույն կրոնական համակարգերից մեկի մեջ, կենդանիներին աստվածացնելու սովորույթը սահմանում էր, որ արգելվում է արտաբերելը կամ դիպչելն այն կենդանիներին, որոնք համարվում էին ցեղի աստվածներ: Հավանական է, որ սեմիտական ազգերի մոտ վարազը՝ վայրի խոզը, ինչ-որ ժամանակ հենց նմանատիպ աստված է եղել: Հեթանոսական պաշտամունքը վերացրեց անտրոպոմորֆիկ աստվածներին, սակայն ծիսակատարողական տաբուները «իներցիայի» ուժով շարունակում էին գործել անգամ հեթանոսական ժամանակներում: Օրինակ՝ սլավոնական ցեղերն իրավունք չեն ունեցել արտաբերելու արջ անվանումը: Ի դեպ, եղել է ժամանակահատված, երբ սլավոնացիներին արգելվել է արջի միս ուտել:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Գ. Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր զինծառայողների ծնողներ մեկնել են Արցախ Անի Երանյանը հուշերի գիրկն է ընկել. արխիվային լուսանկար Ֆուլ Հաուսից Ինչը կարող է վկայել, որ դուք «չար աչքի» ազդեցության տակ եք. 100% ճշմարտություն Ծննդյան օր և Վանգայի գուշակություն՝ ըստ թվի. աղյուսակ. 100% ճշմարտություն Միլիարդատերը 180 միլիոն է խոստացել նրան, ով կամուսնանա իր դստեր հետ, սակայն մինչև հիմա ոչ-ոք չի կարողացել անել դա... պատճառն ուղղակի անհավանական է Այս հանելուկները տրվում են ցանկացածին, ով առաջին անգամ բանտ է մտնում. Ահա, թե ինչ է նրանց սպասվում, եթե նրանք չեն կարողանում լուծել այն Դուք գիտե՞ք ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ճուտիկների համար: Պատասխանը Ձեզ շատ կզարմացնի Կենդանակերպի այս 5 նշաններն ամենալավ ծնողներն են. իսկ դուք կա՞ք նրանց մեջ «Թթի ծառի տակ». Լիլիթ Հովհաննիսյանը նոր, գեղեցիկ ոճում. ԼՈՒՍԱՆԿԱՐՇուշան Երիցյանի գայթակղիչ պարը. աչք կտրել չի լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենաընթերցված