Հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան դաշտ կմտնի նոր կու­սակ­ցու­թյուն

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում կհայտնվի բավականին լուրջ ու հեռանկարային քաղաքական ուժ, որտեղ համախմբված կլինեն հիմնականում անսպասելի, բայց հանրության լայն զանգվածներին հայտնի դեմքեր: Թերթը պարզել է, որ կուսակցությունը գաղափարական առումով լինելու է ավելի շատ ազգայնական նրբերանգներով, նաև որոշակի տոտալիտար սաղմեր ունեցող: Միանշանակ դժվար է ասել, թե հայաստանյան այսքան կուսակցությունների շարքում, որտեղ գաղափարական հոսանքների ու ուղղությունների պակաս չկա, ինչ խոսք է ասելու կամ ինչ դերակատարում կարող է ունենալ այս ուժը։ Թերթի տեղեկություններով՝ այն հիմնականում իր գործունեությունը պատրաստվում է իրականացնել հանրության առավել ինտելեկտուալ սեգմենտի շրջանակներում, նաև կարևորվելու են մարզերի հետ աշխատանքները։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է՝ այս ուժը բավականին լուրջ հիմքեր ապահովի մինչև հերթական ընտրությունները։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված