«Պաշտ­պա­նա­կան զգա­ցո­ղու­թյունն արթ­նա­նում է, երբ ընտանիքի դեմ ինչ-որ սրեր են ուղղ­վում»

 

Երեկ Ընտանիքի միջազգային օրն էր: Հասարակության և պետության ամենակարևոր օղակներից մեկի մասին «Փաստը» զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ:

Ընտանիքը մեր ամենակայուն արժեքներից մեկն է

Ընտանիքը ոչ միայն արժեք է մեզ համար, այլև հասարակության կազմակերպման օղակ: Երբ նայում ենք ընտանիքի նախատիպերին, թե ինչ ճանապարհ է անցել այն մինչև իր այսօրվա ձևին և բովանդակությանը հասնելը, տեսնում ենք, որ սա այդ փոքր խմբի ինքնակազմակերպման հոգեպես ամենաառողջ ձևն է: Ընտանիքը մեր ամենակայուն, աներկբա արժեքներից մեկն է, որն ընդունվում է գրեթե բոլորի կողմից, բայց քաղաքակրթական զարգացումները տեղում չեն դոփում և այսօր ընտանիքի հարցում նույնպես կան որոշակի տեղաշարժեր, ձևափոխումներ: Արևմուտքում, օրինակ, կան «պարտնյորային ընտանիքներ»: Գաղտնիք չէ, որ կան ընտանիքներ, որոնք կազմվում են նույն սեռի ներկայացուցիչներից: Սա, իհարկե, ընտանիքը տանում է դեպի աղավաղման, քաղաքակրթության մի մեծ ստեղծագործության ոչնչացման, որը հասարակական կյանքը կայուն և հոգեպես առողջ պահող ամենակարևոր ձևերից մեկն է: Ընտանիքը մեզանում մեծ դեր է ունեցել՝ մանավանդ բարդ պատմական իրադրություններում: Այն ապաստան է դարձել մարդկանց համար: Մենք շատ խորն ենք գիտակցում ընտանիքի դերն ու արժեքը: Հակված եմ նրան, որ ավելի շատ միտված ենք պահպանել մեր ընտանեկան արժեքները, քան տրվել ինչ-որ կասկածելի հոսանքների

Ըստ էության, ընտանիքի դեմ տարվող ամբողջ քարոզը, կարծում եմ, պատահական չէ, որովհետև քանդել այդ սոցիալական կառուցվածքը, նշանակում է սոցիալական ամբողջ համակարգը լուրջ հարցականի տակ դնել: Մենք ներքին պաշտպանական զգացողություն ունենք ընտանիքի նկատմամբ, և հիմա տեսնում եմ, որ այն արթնանում է մարդկանց մեջ, երբ ընտանիքի դեմ ինչ-որ սրեր են ուղղվում: Կարող է ինչ-որ քարոզչամեքենայի աշխատանքի հետևանքով ժամանակավորապես ինչ-ինչ տրամադրություններ առաջանան, բայց մեզանում արժեքն այնքան կայուն է, այնքան խորքային նշանակություն ունի, որ դիմագրավելու ենք այդ վտանգներին: Ուղղակի սա մեզանից էներգիա է խլելու, որը կարող էինք ավելի արդյունավետ օգտագործել:

Միայն սոցիալական գործոնով չէի մեկնաբանի մեր ընտանիքներում քիչ երեխաների ծնունդը

Երբ նայում ենք մի քանի սերունդ ավելի հետ, տեսնում ենք, որ սոցիալական պայմանները շատ ավելի ծանր, կենցաղն ավելի բարդ են եղել, բայց երեխաների քանակը փոքր չի եղել: Օրինակ, գյուղերում տնտեսություն վարելը, հող մշակելը աշխատող մեծ ուժ է պահանջել: Ընտանիքները բազմանդամ են եղել: Իրար օգնելով՝ կարողացել են տնտեսությունը պահպանել, զարգանալ: Հիմա, երբ նայում ենք արևմտյան քաղաքակրթական մոդելները, եթե նույնիսկ պահպանվում է ընտանիքի կառուցվածքը, երեխաների քանակը քիչ է: Բայց մեր աչքի առաջ կան էթնիկ մշակույթներ, որոնք բավական արագ են բազմանում՝ չնայած բարդ սոցիալական պայմաններին: Միայն սոցիալական գործոնով չէի բացատրի մեր ընտանիքներում քիչ երեխաների ծնունդը: Մենք երեխայապաշտ ազգ ենք: Ամեն մի երեխայի հետ կապված ծնողները մտածում են՝ կկարողանա՞ն երեխային ապահովել ամենով, ինչ անհրաժեշտ է արժանապատիվ ապրելու համար: Սա կարող է հանգեցնել այնպիսի դիրքորոշման, որ ավելի լավ է մեկ կամ երկու երեխա ունենալ, բայց երեխայի համար արժանապատիվ կենցաղ ապահովել, կրթությամբ զբաղվել և այլն: Բացի դրանից, կինը չի ուզում զբաղվել միայն ընտանեկան հարցերով, հոգսերով, այլ ցանկանում է նաև աշխատել, հասարակական ակտիվ գործունեություն ծավալել, ինքնահաստատվել ընտանիքից դուրս, իսկ այս դեպքում շատ երեխաները կաշկանդում են: Նաև սա է պատճառներից մեկը, որ երեխաների թիվն ավելի փոքր է լինում: Փաստն այն է, որ դժվար ենք բազմանում: Սա շատ մեծ մինուս է, ըստ էության, դառնում ենք ծերացող ազգ, որը լուրջ հարված է ազգի զարգացման, ապագայի համար:

«Ստացվեց՝ լավ, չստացվեց՝ կբաժանվենք»

Փաստ է, որ գնալով ամուսնալուծությունների նկատմամբ հասարակությունն ավելի հանդուրժող է դառնում: Եթե մի քանի տասնյակ տարի առաջ ամուսնալուծված լինելը կնոջ կամ տղամարդու համար դրոշմ էր, նրանց ընտանիքի համար էլ խարանի նման մի բան, և մարդիկ շարունակում էին միասին ապրել այն դեպքերում, երբ ընտանեկան այդ միությունը միայն տառապանքներ էր բերում, ապա հիմա ամուսնալուծությունների նկատմամբ հանդուրժողականությունը մեծացել է: Մենք աշխարհի մասնիկն ենք, չենք կարող քաղաքակրթության զարգացումներից լրիվ անջատվել: Ամբողջ աշխարհում ամուսնությանը, կարծես թե, այսպես են վերաբերվում՝ «ստացվեց՝ լավ, չստացվեց՝ կբաժանվենք»: Բայց հենց դա է հանգեցնում ամուսնության, ընտանիքի քայքայմանը: Ամուսնության առաջին տարիները, հարմարվելու տեսանկյունից, ամենադժվարինն են: Եթե կարողանում են հաղթահարել խնդիրները, մտնում են ընտանեկան ավելի կայուն փուլ:

Եթե ամուսնական կյանքը զույգի համար տառապանք է դարձել, ակնհայտ սխալ է տեղի ունեցել, կան լուրջ պատճառներ, ամուսնական կապը քանդելն ավելի ճիշտ է, քան այն պահպանելը: Գուցե երջանկությունն ուրիշ տեղ է: Բայց նախքան նման որոշում կայացնելը պետք է ամեն ինչ անել ընտանիքը պահպանելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Շիլ աչքով այս նիհար երեխան մեծացել և դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը. Նրա կյանքին հետևում է ավելի քան 3 մլն կին… Հասմիկ Խոջյանի մուտքը «Անհասցե ծնվածները» սերիալ եւ ուրախության պատճառը Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Որ ծաղիկն է ձեզ համապատասխանում՝ ըստ ծննդյան ամսի, և ինչ է այն ասում ձեր մասին Շոկային կադրեր. ինչպես են կանանց գաղութում տանջում բանտարկյալներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՕրական ընդամենը 2 բանանը, չեք էլ պատկերացնում, թե ինչ կարող է անել ձեր օրգանիզմի հետ. անհավատալի է Ինչպես է Իննա Խոջամիրյանը շնորհավորել Սիսիան Սեփանյանի ծննդյան տարեդարձը (լուսանկար) Էս չե՞ս արա...հայտնի դերասանը Նիկոլի հասցեին. խայտառակ բացահայտում Գևորգ Գրիգորյանի մասինDisney-ի աստղին քննադատել են առանց ներքնազգեստի լուսանկարի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱհա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ
Ամենաընթերցված