Արմեն Սարգսյանը ստորագրել է Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ մայիսի 16-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ 

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները», – նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Կառավարության կողմից բերված այս օրինագծին կողմ են քվեարկել միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կտրուկ դեմ են արտահայտվել։ Նշենք, որ ըստ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շիլ աչքով այս նիհար երեխան մեծացել և դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը. Նրա կյանքին հետևում է ավելի քան 3 մլն կին… Հասմիկ Խոջյանի մուտքը «Անհասցե ծնվածները» սերիալ եւ ուրախության պատճառը Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Որ ծաղիկն է ձեզ համապատասխանում՝ ըստ ծննդյան ամսի, և ինչ է այն ասում ձեր մասին Շոկային կադրեր. ինչպես են կանանց գաղութում տանջում բանտարկյալներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՕրական ընդամենը 2 բանանը, չեք էլ պատկերացնում, թե ինչ կարող է անել ձեր օրգանիզմի հետ. անհավատալի է Ինչպես է Իննա Խոջամիրյանը շնորհավորել Սիսիան Սեփանյանի ծննդյան տարեդարձը (լուսանկար) Էս չե՞ս արա...հայտնի դերասանը Նիկոլի հասցեին. խայտառակ բացահայտում Գևորգ Գրիգորյանի մասինDisney-ի աստղին քննադատել են առանց ներքնազգեստի լուսանկարի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱհա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ
Ամենաընթերցված