«Արսենալն» ՈւԵՖԱ-ին քննադատել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

Լոնդոնի «Արսենալը» դժգոհ է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու Բաքվում: Այդ կապակցությամբ անգլիական ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչում «Արսենալը» մրցելու է Լոնդոնի «Չելսիի» հետ

««Արսենալում» բոլորը ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու առթիվ եւ անհամբերությամբ սպասում են «Չելսիի» դեմ խաղին:

Ամեն դեպքում, մենք խորապես հիասթափված ենք այն փաստից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն կարող է «Արսենալին» ընդամենը 6 հազար տոմս տրամադրել 60 հազար երկրպագու ընդունող ստադիոնում: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք գոնե 6 հազար երկրպագուներ կկարողանան ներկա լինել «Արսենալի» հանդիպմանը՝ հաշվի առնելով, թե որքան բարդ է այդպիսի ճանապարհորդությունը:

Մենք ունենք 45 հազար աբոնեմենտի տերեր, եւ այդպիսի քանակությամբ երկրպագուների համար խաղը բաց թողնելը նրա համար, որ ՈւԵՖԱ-ն ընտրել է եզրափակիչի անցկացման այսպիսի սահմանափակ տրանսպորտային հնարավորություններով վայր, պարզապես ճիշտ չէ: Իրականությունն այնպիսին է, որ եզրափակիչ հասած ցանկացած թիմ չէր կարողանա բավարարել երկրպագուների պահանջները:

Մենք այդ հարցով բազմաթիվ բողոքներ ենք ստացել մեր երկրպագուներից, եւ ամբողջությամբ կիսում ենք այդ դժգոհությունը:

Մեր երկրպագուների անունից կցանկանայինք իմանալ այն չափանիշները, որոնց համար ընտրվում են եզրափակիչ խաղերի անցկացման վայրերը, ինչպես նաեւ այն, թե արդյոք հաշվի են առնվում երկրպագուների պահանջները:

ՈւԵՖԱ-ին կոչ ենք անում հաշվի առնել տրամաբանությունն ու երկրպագուների ցանկությունը եզրափակիչ խաղերի անցկացման վայրն ընտրելիս, քանի որ այս մրցաշրջանում տեղի ունեցածն անընդունելի է եւ պետք է չկրկնվի: Ուրախ կլինենք մասնակցել ցանկացած քննարկման, որպեսզի խուսափենք նմանատիպ իրավիճակների կրկնվելուց»,- ասվում է «Արսենալի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցությունը դեռ հարցականի տակ է:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցության հետ կապված խնդիրներ չի ունենա։

«Բաքվում անցկացվել են բազմաթիվ մրցումներ, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել էր Աբդուլաեւան:

Մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ն եւս հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ։

«Մենք երաշխիքներ ենք պահանջել, որ Մխիթարյանը ոչ մի խնդիր չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարյանը Ադրբեջան մուտքի եւ Բաքվում կեցության հետ կապված ոչ մի խնդիր չի ունենա, կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում։

Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենաընթերցված