Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. Փաշինյան (տեսանյութ)

Վերջին մեկ տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ ՀՀ-ում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Եկել է ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր, ժողովրդին ուղերձով դիմելով, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա թվարկեց քայլերի հետևյալ հաջորդականությունը.

1. ՀՀ-ում գործող բոլոր դատավորների մասին հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա՝ դատավորի ունեցած քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում ու նախորդ ժամանակաշրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների:

2. ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքական, իրավական կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

3. Բոլոր այն դատավորները, որ իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ ու օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին և ՀՀ ժողովրդին:

4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար, մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ կատարված աշխատանքները:

5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս կարգը կյանքի կոչելու և ՀՀ-ում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել ժողովրդի հանրաքվեով, պետք է գնալ նման լուծումի, այս ողջ աշխատանքը պետք է տեղի ունենա միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, միջազգային լավագույն փորձի և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Տեսանյութը՝ 24 News.am-ի:

 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Ղուկասյան Վարդանի տեսակետը այլ երանգներով մատուցել ցանկացողները արդյունքի չեն հասնելու Զինծառայողը հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել Դանակահարություն և կրակոցներ Երևանում. Բժիկները պայքարում են հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» 33-ամյա տղայի և նախկին բարձրաստիճան ոստիկանի 23-ամյա տղայի կյանքի համար Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են
Ամենաընթերցված