Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից

Բնական է որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտի բարեփոխումների ալիքը պետք է հասներ նաև Արցախի Հանրապետություն: Եվ չնայած, ներքին կայունության պահպանման համար հայկական երկրորդ հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի սրումն ուղղակի անթույլատրելի է, սակայն դա ամենևին էլ չի ենթարդում, որ երկրի ներսում կուտակված խնդիրները չպետք է լուծում ստանան:

Առաջին հերթին դա անհրաժեշտ է Արցախի Հանրապետության դիրքերի ամրապնդման և կայունության հաստատաման համար, ուստի երկրում արդարության հաստատման հարցը ևս բխում է երկրի ու ժողովրդի շահերից: Բնական է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ժողովուրդն իրավունք ունի իշխանություններից պահանջել հաշվետու լինել ընտրողների առջև, քանի որ նրանց շնորհիվ են ստանձնել երկիրը ղեկավարելու բարդ և պատասխանատու բեռը:

Մինչդեռ, շատերն օգտվելով պատերազմական և կիսապատերազմական իրավիճակից, փորձում են նման հարցադրումներից խուսափելու համար, այսօրինակ քայլերը մեկնաբանել իբրև երկրի ներսում անկայունության հրահրում, ինչը բոլորովին էլ այդպես չէ: Այս պարագայում հարց է ծագում, որ եթե Արցախի նախկին և ներկա իշխանությունները երկրի ներքաղաքական կայունությունն այնքան կարևորում են, ապա ինչու են այսքան ժամանակ հանդուրժել ժողովրդի հաշվին հարստացողներին և փաստացի նպաստել հասարակության բևեռացմանը:

Թեև բնական է, որ Արցախում ձեռնարկվող ցանկացած գործողություն պետք է ավելի մանրակրկիտ պլանավորվի և մտածված իրականացվի, քանի որ սահմանից այն կողմ ծվարած հակառակորդն ամեն րոպե շունչը պահած հարմար աթիթի է սպասում, սակայն դա չի նշանակում, որ արցախցիները պետք է լռեն ու թշնամու մահակից զգուշանալով շարունակեն թույլ տալ, որ երկրում ամենաթողությունը շարունակվի:

Ու եթե արցախյան շատ կուսակցություններ այսօր հայտարարեցին, որ սատարում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարաններն արգելափակելու գործընթացն ու դատական համակարգը հին կոռումպացված կադրերից մաքրելու գործընթացին, «Արդարություն» կուսակցությունն իր հայտարարության մեջ Արցախի նախագահ Բակո Սահակյանից պահանջեց անդրադառնալ իր պաշտոնավարման տարիներին առաջացած գլոբալ խնդիրներին և արձանագրել, որ եղել են բազմաթիվ տնտեսական և իրավական խախտումներ, իրականացվել են կոռուպցիոն սխեմաներ, որոնց արդյունքում մի խումբ չինովնիկներ և բիզնեսմեններ հսկայական հարստության տեր են դարձել, ինչը հանգեցրել է ազգային հարստության ոչ իրատեսական բաշխման:

Համաձայնեք, որ սա իրապես արդար պահանջ է, քանի որ մարդիկ, որոնք պայքարում են սեփական ազատության ու անկախության համար, պետք է իրազեկված լինեն իշխանությունների կատարած բոլոր քայլերից ու անարդարության վերացմանն ուղղված գորոծողություններ պահանջեն, որպեսզի վերջապես հայկական երկրորդ հանրապետությունում ևս երկրի բյուջեի վատնման երևույթները բացառվեն և երկրում հաստատվի օրենքի իշխանություն:

Միանշանակ է, որ այդ դեպքում ավելի կամրապնդվեն Արցախի դիրքերը թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական հարթակներում, ինչն էլ կբերի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

 

Արմինե Գրիգորյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված