Հերթական կեղծ լուրը անհայտ «բնապահպանի» կողմից
Հասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Մեր իրականության մեջ թերևս դժվար է գտնել մի լրատվական կայք, որը գործի առանց որևէ մեկի միջամտության, ասել է թե ներկայիս լրատվական կայքերից յուրաքանչյուրն ունի սեփական «հետաքրքրությունները: Դրա վառ ապացույցն է որոշ լրատվականների կողմից պարբերաբար հրապարակվող կեղծ նյութերը, որոնցից առավել ծիծաղելի և անլուրջ էր այսօր աչքիս զառնած այն խոսակցությունը, թե Գագիկ Ծառուկյանը Վայոց ձորը վերածել է որսատեղիի:
Նախ և առաջ ուզում եմ հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանը բնության նկատմամաբ իր ունեցած մեծ սիրուց ելնելով կենդանիների համար ստեղծել է բարենպաստ և ապահով պայմաններ, որպեսզի իրականացվի կենդանիների անվտանգ զարգացաումը:
Սակայն հերթական գրանդակիրներից մեկը, իրեն բնապահպան երևակայելով փորձում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել: Նախ և առաջ ի գիտություն անհայտ բնապահպանի, ուզում եմ հիշեցնել, որ այդ վայրը արգելոց է, այլ ոչ թե որսատեղի և Գագիկ Ծառուկյանը իր սեփական միջոցներով ամեն հնարավորին բան անում է կիենդանիների պաշտպանության համար:
Ինչ վերաբերում է որսագողին՝ բնապահպան անվանելուն, մի մոռացեք որ դուք ինքներդ ձեզ բնապահպան եք անվանում և բացառված չէ, որ հերթական որսագողերից մեկն եք, կամ միգուցե փորձում եք պաշտպանել որոշ որսագողերի, այլոց հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով:
Դուք և ձեր նման շատ գրանդակեր «բնապահպանները» պետք է որ լավ իմանան, որ հազվագյուտ տեսակի կենդանիներին պետք է տեղափոխել հատուկ պահպանվող տարածքներ, նրանց հետագա անվտանգ զարգացումն ապահովելու համար և պետք է ուրախ լինեք, որ նման պատասխանատու գործը ձեր փոխարեն կատարում է Գագիկ Ծառուկյանը: