Հրդեհ էքսկուրսիա մեկնող մարդատար ավտոբուսում

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները ավտոբուսում գտնվող քաղաքացիների հետ մարել են ПАЗ մակնիշի 996 OZ 61 համարանիշի ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ավտոբուսում էլ գտնվելիս են եղել Կապանի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտները, ովքեր մեկնում էին էքսկուրսիա։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. անպայման կարդացեք սա Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Տաք ջուր խմելու 12 պատճառ, որոնք դուք հաստատ չգիտեիք. օրինակ, որ այն կանխում է թեփի առաջացումը Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Ամենաընթերցված