Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը նեղ անձնական շահեր է սպասարկում

Սոնա Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայկական բռնցքամարտը շարունակում է ալեկոծությունների ենթարկվել բռնցքամարտի ֆեդերացիայի ապաշնորհ որոշումների պատճառով: Եվրոպական խաղեղրին մասնակցելու համար ընտրված մարզիկների կազմը, ինչպես վայել է ներկայիս ֆեդերացիայի ղեկավարությանը, կազմվել է անարդար կերպով և մի քանի ուժեղագույն մարզիկներ տեղ չեն գտել հավաքականում: Այս խնդիրը կարգավորելու համար ՀԱՕԿ – ը միջամտել է հավաքականի կազմի ընտրությանը, որպեսզի Հայասատնը լավագույն կազմով կարողանա ներկայանալ սպասվելիք մրցաշարին և պատվով ներկայացնի երկիրը: Սակայն, հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբիկ Մկրտչյանը պնդում է, որ միայն իր կողմից ընտրված մարդիկ պետք է տեղ գտնեն հավաքականում, անկախ նրանից, թե ով ավելի լավ մարզավիճակ ունի և ով ավելի մեծ շանսեր ունի մեդալներ նվաճելու համար:Այս կերպ, մի քանի տաղանդավոր բռնցքամարտիկներ ովքեր միայն նրա համար որ ներկայացնում են Հայաստանի մյուս բռնցքամարտի ֆեդերացիան դուրս են մղվում: Փաստացի մարզիկների անձնական որոկաները ստորադասվում են մարզչի քմահաճույքների պատճառով: Արդեն որերոդ անգամն է, ինչ նմանտիպ խնդիրների ենք ականատես լինում: Հայստանի առաջնության ընթացքում ևս նմանատիպ դեպքեր արձանագրվեցին, երբ որոշ մարզիկներ մրցավարական և մարզչական կազմի հովանվորությունն են ստանում, իսկ որոշները անուշադրության մատնվում: Հավաքականի գլխավոր մարզիչը բավական չե նման վարքագիծ է դրսևորում,դրա հետ մեկտեղ մեղադրանքներ է հղում ՀԱՕԿ ին: Թե ինչպիսի գործունեությամբ է աչքի ընկել Հայաստանի օլիմպիական կոմիտեն հայտնի է բոլորին: Ներկայումս հայկական սպորտի ձեռքբերումների գերակշիռ մասը ուղիղ կերպով կապված է ՀԱՕԿ ի գործադրած ջանքերի հետ: Շատ ավելի տեղին կլինի զուր մեղադրանքների փոխարեն ՀԲՖ ներկայացուցիչները փոփոխության ենթարկեն իրենց գործելոճը և հայկական բռնցքամարտը հանեն այս ճահճից:

Нет описания фото.

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ոչ ոք իդեալական չէ. տեսանյութ, որը դիտելիս հնարավոր չէ չարտասվել. շնորհակալություն, որ անդրադարձաք այս ճշմարտությանը...Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ
Ամենաընթերցված