Շիրակում տղամարդը սպանել է քրոջը, ապա ինքնասպան եղել

Շիրակի մարզում, այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել. ժամը 06։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղ, որտեղ անասնագոմում հայտնաբերել է պարանոցի մասում վնասված կնոջ դի, իսկ 1 հոգի էլ դանակի մի քանի հարված ստացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բասեն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Սուսաննա Կանդալյանն է, իսկ վիրավորը նրա հորաքրոջ տղան՝ Վահագն Կանդալյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները գյուղում, նկուղում կախված հայտնաբերել են սպանվածի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ 59-ամյա Ալբերտ Կանդալյանի դին։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ եւ խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 1-ին մասի եւ ինքնասպանության փաստով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սուսաննա Կանդալյանին սպանել է եղբայրը՝ Ալբերտ Կանդալյանը, երբ քույրը անասնագոմում կով կթելիս է եղել, որից հետո դանակի հարվածներ է հասցրել հորաքրոջ տղային՝ Վ. Կանդալյանին ու սպանության վայրից հեռանալուց հետո նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. անպայման կարդացեք սա Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Տաք ջուր խմելու 12 պատճառ, որոնք դուք հաստատ չգիտեիք. օրինակ, որ այն կանխում է թեփի առաջացումը Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Ամենաընթերցված