Շիրակում տղամարդը սպանել է քրոջը, ապա ինքնասպան եղել

Շիրակի մարզում, այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել. ժամը 06։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղ, որտեղ անասնագոմում հայտնաբերել է պարանոցի մասում վնասված կնոջ դի, իսկ 1 հոգի էլ դանակի մի քանի հարված ստացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բասեն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Սուսաննա Կանդալյանն է, իսկ վիրավորը նրա հորաքրոջ տղան՝ Վահագն Կանդալյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները գյուղում, նկուղում կախված հայտնաբերել են սպանվածի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ 59-ամյա Ալբերտ Կանդալյանի դին։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ եւ խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 1-ին մասի եւ ինքնասպանության փաստով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սուսաննա Կանդալյանին սպանել է եղբայրը՝ Ալբերտ Կանդալյանը, երբ քույրը անասնագոմում կով կթելիս է եղել, որից հետո դանակի հարվածներ է հասցրել հորաքրոջ տղային՝ Վ. Կանդալյանին ու սպանության վայրից հեռանալուց հետո նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Ղուկասյան Վարդանի տեսակետը այլ երանգներով մատուցել ցանկացողները արդյունքի չեն հասնելու Զինծառայողը հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել Դանակահարություն և կրակոցներ Երևանում. Բժիկները պայքարում են հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» 33-ամյա տղայի և նախկին բարձրաստիճան ոստիկանի 23-ամյա տղայի կյանքի համար Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են
Ամենաընթերցված