Արցախցի Միշան՝ «Голос. ДЕТИ 6»-ի հաղթող․ սկանդալային եզրափակչի հանգուցալուծումը

Երեկ ուշ երեկոյան ռուսական Առաջին ալիքի եթերում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն։ Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր, որ հատուկ թողարկման են հրավիրվել «Голос. ДЕТИ 6» մրցույթի եզրափակչի բոլոր մասնակիցները և այն կտևի երկու ժամ:

Այսպիսով, աղմկոտ ու սկանդալային այս պատմության հանգուցալուծումը տրվեց ուղիղ եթերում, միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ։ «Голос․ ДЕТИ 6» հեռուստանախագծի հաղթողներ են հայտարարվել միանգամից 9 մասնակից, այսինքն բոլոր նրանք, ովքեր անցել էին նախագծի եզրափակիչ փուլ։ Իր խոսքում ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոոնստանտին Էռնստը նշեց, որ եզրափակչի արդյունքների շուրջ յուրաքանչյուրն իրավունք ուներ արձագանքել այնպես, ինչպես որ արձագանքել է, յուրաքանչյուրն իրավունք ուներ իրեն խաբված զգալ, և հավանաբար, շատ քչերն էին հավատում, որ հետաքննությունը ինչ-որ բան կփոխի։ Բայց հետաքննությունը ցույց է տվել, որ ներգործություն եղել է և խաբված են դուրս եկել բոլորը՝ հանդիսատեսը, Առաջին ալիքը, ստեղծագործական խումբը, ծնողներն ու որ ամենակարևորն է, երեխաները․

«Չեղարկելով քվեարկության արդյունքները, մենք ցանկացել ենք ասել յուրաքանչյուր մեծի՝ անգամ չփորձեք։ Եվ եկեք սիրենք մեր երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ մրցանակներով, թե առանց, հաղթող, թե պարտվող։ Ոչ մի մրցանակ չի կարող մեր երեխաներին ավելի արժեքավոր դարձնել։ Արժեքը նրա մեջ է, որ նրանք ուղղակի կան»։

Անցնելով արդյունքների ամփոփմանը, Էռնստը ասաց հետևյալը․ «Talpa ընկերության, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր ստեղծել են այս ձևաչափը, քննարկել ենք բոլոր հնարավոր տարբերակներն ու հասկացել ենք, որ այս իրավիճակում մենք չենք կարող կրկնակի քվեարկություն կազմակերպել։ Եվ տուրք տալով «Голос» նախագծի ամենաուժեղ ֆինալներից մեկին, մենք հայտարարում ենք հաղթողին»։

Այս խոսքերից հետո Էռնստը հերթով սկսեց թվարկել եզրափակիչ անցած բոլոր 9-ը մասնակիցների անունները՝ նրանց հերթով բաժանելով հաղթողի գավաթը, որին արժանացան նաև մեր երկու տղաները՝ հայազգի Ռոբերտ Բագրատյանն ու փոքրիկ ղարաբաղցի Միքայել Գրիգորյանը։

Նախագծի կազմակերպիչների ու գլխավոր հովանավորի կողմից բոլոր երեխաներն արժանացան գլխավոր մրցանակին՝ ստանալով 1 000 000 ռուսական ռուբլի՝ յուրաքանչյուրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել:

Մայիսի 16-ին ռուսական Առաջին ալիքը չեղարկել էր քվեարկության արդյունքները: Նման որոշումն ընդունվել էր կիբեռհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների հիման վրա: Պարզվել էր, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են և բոթեր են օգտագործվել:

Առաջին ալիքի «Голос. ДЕТИ 6» կրկնակի մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակման տեսգրությունը դիտելու համար՝ սեղմեք այստեղ:

Նյութի աղբյուրը՝ peoplemedia.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շիլ աչքով այս նիհար երեխան մեծացել և դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը. Նրա կյանքին հետևում է ավելի քան 3 մլն կին… Հասմիկ Խոջյանի մուտքը «Անհասցե ծնվածները» սերիալ եւ ուրախության պատճառը Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Որ ծաղիկն է ձեզ համապատասխանում՝ ըստ ծննդյան ամսի, և ինչ է այն ասում ձեր մասին Շոկային կադրեր. ինչպես են կանանց գաղութում տանջում բանտարկյալներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՕրական ընդամենը 2 բանանը, չեք էլ պատկերացնում, թե ինչ կարող է անել ձեր օրգանիզմի հետ. անհավատալի է Ինչպես է Իննա Խոջամիրյանը շնորհավորել Սիսիան Սեփանյանի ծննդյան տարեդարձը (լուսանկար) Էս չե՞ս արա...հայտնի դերասանը Նիկոլի հասցեին. խայտառակ բացահայտում Գևորգ Գրիգորյանի մասինDisney-ի աստղին քննադատել են առանց ներքնազգեստի լուսանկարի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱհա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ
Ամենաընթերցված