Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում. hraparak.am

Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում արդեն հասցրել են կնքել «նյու Շմայս» անունով, հինգշաբթի օրը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում: Չվերթը եղել է երեկոյան ժամի, որն իրականացրել է «Աէրոֆլոտ» ընկերությունը:

 

Պատգամավորն ինքնաթիռում նստած է եղել էկոնոմ-դասի հենց առաջին շարքում՝ բիզնես-դասի անմիջապես հետևում: Իսկ բիզնես-դասում նստած է եղել Սյունիքի նախկին մարզպետ, Para TV-ի սեփականատեր Վահե Հակոբյանը, որին ուղեկցել է մի տղամարդ՝ հավանաբար Հակոբյանի ընկերներից:

Ըստ ականատեսների, երբ օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայում, Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել օդանավի ուղևորների նկատմամբ՝ փորձելով նրանց հրմշտելով շրջանցել հերթն ու առաջինն իջնել օդանավից: Արդյունքում վիճաբանություն է առաջացել պատգամավորի և օդանավի որոշ ուղևորների միջև, որոնց թվում են եղել նաև Վահե Հակոբյանն ու նրան ուղեկցող տղամարդը: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ վերջիններս դիտողություն են արել պատգամավորին, թե ինչու է նա փորձում հերթը խախտելով ու մյուսներին շրջանցելով՝ առաջինը դուրս գալ օդանավից:

Հայկ Սարգսյանին, սակայն, դուր չի եկել, որ իրեն դիտողություն են արել իր ոչ քաղաքավարի պահվածքի համար: Սկսվել է վիճաբանություն ուղևորների, այդ թվում՝ Վահե Հակոբյանի ու, առավելապես, նրան ուղեկցող տղամարդու և «Իմ քայլի» պատգամավորի միջև: Բանը հասել է իրար «արա»-ով դիմելուն, թե «հետս «արա»-ով չխոսաս» և այլն: Այս ամենը մեզ պատմեց Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը, որը սյունեցի է և ճանաչել է իրենց նախկին մարզպետին ու նրա և մյուսների հետ վիճաբանող Հայկ Սարգսյանին:

Մեր զրուցակցի պատմելով՝ օդանավի ուղևորները զայրացած էին «ախռանիկ-պատգամավորի» պահվածքից, իսկ որոշներն էլ դժգոհել են, թե՝ «բա որ տեսնեիք իրեն ոնց էր պահում «բիզնես-լաունջում» աղջիկների հետ»: Մենք փորձեցինք կապ հաստատել Հայկ Սարգսյանի հետ, բայց չհաջողվեց:

Աղբյուր՝ Hraparak.am

 

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ինչը կարող է վկայել, որ դուք «չար աչքի» ազդեցության տակ եք. 100% ճշմարտություն Ծննդյան օր և Վանգայի գուշակություն՝ ըստ թվի. աղյուսակ. 100% ճշմարտություն Միլիարդատերը 180 միլիոն է խոստացել նրան, ով կամուսնանա իր դստեր հետ, սակայն մինչև հիմա ոչ-ոք չի կարողացել անել դա... պատճառն ուղղակի անհավանական է Այս հանելուկները տրվում են ցանկացածին, ով առաջին անգամ բանտ է մտնում. Ահա, թե ինչ է նրանց սպասվում, եթե նրանք չեն կարողանում լուծել այն Դուք գիտե՞ք ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ճուտիկների համար: Պատասխանը Ձեզ շատ կզարմացնի Կենդանակերպի այս 5 նշաններն ամենալավ ծնողներն են. իսկ դուք կա՞ք նրանց մեջ «Թթի ծառի տակ». Լիլիթ Հովհաննիսյանը նոր, գեղեցիկ ոճում. ԼՈՒՍԱՆԿԱՐՇուշան Երիցյանի գայթակղիչ պարը. աչք կտրել չի լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹԵթե աղջիկն ունի այս 13 հատկանիշները, ամուր բռնեք և բաց մի թողեք նրան. եթե նրան կորցնեք, ապա դուք կատարյալ ապուշ եքԱննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյաը կրկին ռոմանտիկացել են (լուսանկար)
Ամենաընթերցված