Երբ հաղթողներ և պարտվողներ չկան. մեկ ընտանիքի գաղափարը՝ ՀԷՑ-ի՝ Առաջին Հանրապետության 101-րդ ամյակին նվիրված մրցաշարում



Երբ հաղթողներ և պարտվողներ չկան. մեկ ընտանիքի գաղափարը՝ ՀԷՑ-ի՝ Առաջին Հանրապետության 101-րդ ամյակին նվիրված մրցաշարում

«Մեզ համար հաղթողներ և պարտվողներ չկան, այստեղ մի մեծ ընտանիք է, որի գաղափարը մեկն է՝ հաղթում ենք բոլորս»: Կարգախոսը Հայաստանի առաջին Հանրապետության տոնին նվիրված ֆուտզալի մրցաշարի մասնակիցներինն է:

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ավանդական դարձած մրցաշարն այս տարի երկու օր շարունակ հավաքել է Երևանի, ՀՀ մարզերի և «Արցախէներգո» ընկերության գործընկերներին:

«Մեր ընկերությունում շատ մեծ ուշադրություն են դարձնում առողջ ապրելակերպին: Արդեն 12 տարի է՝ մենք Անկախության տոնին նվիրված մեծ սպարտակիադաներ ենք կազմակերպում՝ ընդգրկելով 9 սպորտաձև: Բացի այդ, մեծ ուշադրություն ենք դարձնում ֆուտզալի մրցաշարերին: Այս տարի մրցաշարը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 101-ամյակին»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլետրական ցանցեր» ՓԲԸ արհմիության նախագահ, կազմկոմիտեի նախագահ Արտյոմ Մուրադյանը:

 

 

Մրցաշարն անցկացվել է մայիսի 25-27-ը: Մայիսի 27-ին մրցաշարի եզրափակիչ փուլն էր: Մինչ եզրափակիչ անցած երկու թիմերին անցնելը՝ Արտյոմ Մուրադյանը հավաստիացնում է՝ խաղերը բարձր են սիրողական մակարդակից. «Բարձր են, որովհետև մեր ընկերությունում ֆուտզալին մեծ ուշադրություն ենք դարձնում: Մենք միջազգային մի քանի մրցաշարերի հաղթող ենք դարձել: Առաջիկայում այս մրցաշարի հիման վրա հավաքական թիմ կձևավորվի, որը Հայաստանում և Հայաստանից դուրս անցկացվող ֆուտզալի սիրողական մրցաշարերին կմասնակցի: Կարծում եմ՝ նախաձեռնությունը շատ մեծ խթան կդառնա սիրողական ֆուտզալի համար: Որախ կլինենք, որ մյուս անձնակազմերի համար այն ևս վարակիչ կլինի, իսկ հաջորդ փուլերում մենք մրցենք ոչ թե ներքին առաջնություններում, այլ տարբեր կազմակերպությունների հետ»:

 

 

«Հայաստանի էլետրական ցանցեր» ՓԲԸ արհմիության նախագահն ընդգծեց նաև այն կարևոր գաղափարի մասին, որի շուրջ հավաքվել են. «Ամենակարևորը հաղթելը կամ պարտվելը չէ: Ամենակարևորն այն է, որ նույն ընկերության տարբեր աշխատակիցներ նման մրցաշարերում և՛ փոխանակվում են փորձով, և՛ ձեռք են բերում ընկերություն: Սա մեկ ընտանիքի գաղափարն է, որը գործում է մեր ընկերությունում»: Նշենք, որ երկու օրերի ընթացքում միմյանց հետ մրցել էին բոլոր 13 թիմերը, ինչի արդյունքում եզրափակիչ էին դուրս եկել ՀԷՑ կենտրոնական ապարատի («Վարչապարատ») և «Կենտրոն» տարածքային համակարգման թիմերը:

 

Արդեն եզրափակչում հաղթեց «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրինության թիմը:

 

Երկրորդ տեղում «Վարչապարատն» էր, երրորդում՝ «Ղարսը», իսկ չորրորդում՝ «Աղստև» մասնաճյուղը: Ժորա Նազարյանը հաղթող թիմից է, 18 գոլի հեղինակ է: «3 ամիս է՝ տրամադրվում էինք խաղին: Մրցակիցն ուժեղ էր, բայց պետք է հաղթեինք: Ամեն ինչ արեցինք հաղթելու համար»,-ասում է նա: Իսկ «Արցախէներգոյի» թիմն այս տարի առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին: Եզրափակից փուլ չանցան, բայց կարևորն, ըստ թիմի, մասնակցությունն էր: «Սա հերթական առիթն է, որ մեր մասնագետներն այս հարթակում ծանոթանան իրար հետ: Նման մրցաշարում հաղթողներ և պարտվողներ իրականում չկան:Թող մեր հաղթանակները միշտ նման տոների ժամանակլինեն, իսկ եթե պարտություն է՝ միայն մրցաշարերում»,-ասաց «Արցախէներգո» ընկերության գլխավոր տնօրենԱնդրանիկ Խաչատրյանը: Մրցաշարին ներկա էին նաև Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստներ Խորեն Հովհաննիսյանը և Սերգեյ Պողոսյանը: Խորեն Հովհաննիսյանը շեշտեց՝ արդեն 4-րդ տարին է՝ միշտ ներկա է լինում: «Կցանկանայի, որ մյուս կազմակերպությունները ևս միանային, իրենք նույնպես օրինակ ծառայեին վաղվա մեր ֆուտզալի զարգացման համար: Բայց արդեն այսօր կարող եմ ասել, որ այս մարզաձևն օր-օրի զարգանում է»,-ընդգծեց նա:

 

 

 

 

 

Խոսելով մրցաշարի նպատակներից՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտեց այն առավելությունների մասին, որոնք տալիս է նախաձեռնությունը: «Նախ՝ ուզում եմ շնորհավորել Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ: Մեր անձնակազմի համար շատ նշանակալի է այն հանգամանքը, որ մենք Արցախի մեր գործընկների հետ անցկացրեցինք այս սպորտային գեղեցիկ միջոցառումը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս նման միջոցառումներին, որը նպաստում է ինչպես աշխատանքի արդյունավետության, այնպես էլ հայրենասիրական ոգու բարձրացմանը: Բացի այդ, վստահ եմ, որ բոլորի մոտ բարի հիշողություններ են մնում»,-շեշտեց. Կ.Հարությունյանը:

 

 

 

Ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս անգամ ևս մրցաշարն ամփոփվեց պարգևատրման արարողությամբ: Մինչ հերթը կհասներ հաղթող թիմերին՝ մրցանակներ ստացան «լավագույն հարձակվող», «լավագույն մարզիչ», «լավագույն դարպասապահ», «լավագույն ռմբարկու», «լավագույն ֆուտբոլասեր», «թիմի լավագույն ղեկավար» անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցները: Պարգևատրվեցին նաև «ամենակոռեկտ թիմ», «ամենատարեց մասնակից» և «ամենաերիտասարդ մասնակից» անվանակարգերում հաղթող ճանաչվածները: Մի շարք աշխատակիցներ մրցանակներ ստացան նաև ակտիվ մասնակցության համար:

Աննա Բադալյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված