Գագիկ Ծառուկյանի ասածն ոչ բոլոր լրագրողներին էր վերաբերվում, այլ նրանց ովքեր ուղղորդված են գործում

Սերոբ Ամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մեր լրատվական դաշտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք անխոս հրատապ լուծման կարիք ունեն, ինչպես ցանկացած ոլորտում լրագրողների մեջ ևս կան անբարեխիղճները, որոնք սպասարկում են կոնկրետ ինչ-որ անձանց կամ խմբերի շահեր: Դա վառ արտահայտվում է հարցազրույցների ժամանակ, երբ լրագրողները ուղղում են ակնհայտ ուղղորդված հարցեր: Այսպես՝ այդպիսի իրավիճակի ականատես եղանք նաև այսօր, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ում հնչեցրած հարցերի որոշակի մասը ուղղորդված էր և պարունակում էր կոնկրետ սադրանք, ինչ էլ բնականաբար ստացավ համարժեք պատասխան ԲՀԿ առաջնորդի կողմից: Այս միջադեպին անրադարձավ նաև Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ՝ Լևոն Սարդարյանը , նշելով, որ Գագիկ Ծառուկյանը պետք է ապացուցի որ լրագրողներն ինչ-որ գումարներ են ստանում՝ ԲՀԿ առաջնորդին անհաճո հարցեր տալու դիմաց: Սակայն նման բան ներկայացնելուց առաջ Լևոն Սարդարյանը լավ կլիներ նաև մյուս կողմից նայեր այս միջադեպին, հերիք է խոսվի մի քանի հարցի մասին, որոնք ուղղվեցին ԲՀԿ առաջնորդին, որ պարզ դառնա Ծառուկյանի նման արտահայտության ճշմարտացիությունը: Այսպես՝լրագրողներից մեկը ասում է, որ Ծառուկյանը խուսափում է Քոչարյանի հետ հանդիպումից, մյուսը փորձում է պնդել, թե հարկերը չի վճարում, մեկ այլը թե ԲՀԿ-ն դեմ է վեթթինգին: Սրանք իրականության հետ կապ չունեցող, կեղծ հարցադրումներ են, որոնք կրկնվեցին մի քանի անգամ, այսպիսով Ծառուկյանի խոսքը ուղղված էր ոչ թե բոլոր լրագրողներին, այլ կոնկրետ մի քանիսին: Լրագրողների նմանօրինակ աշխատելաոճը ուղղակի անընդունելի է և թեկուզ այս վերջին միջադեպից դասեր քաղելով պետք է վերջ դնել այս արատավոր երևույթին:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Ղուկասյան Վարդանի տեսակետը այլ երանգներով մատուցել ցանկացողները արդյունքի չեն հասնելու Զինծառայողը հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել Դանակահարություն և կրակոցներ Երևանում. Բժիկները պայքարում են հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» 33-ամյա տղայի և նախկին բարձրաստիճան ոստիկանի 23-ամյա տղայի կյանքի համար Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են
Ամենաընթերցված