Ան­հաս­կա­նա­լի թնջուկ՝ Լի­ո­նում ՀՀ հյու­պա­տո­սի ան­վան շուրջ

Դեռևս անցյալ տարեվերջին լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի և իր եղբոր նկատմամբ։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված էր ՆԳՆ կայքի հետախուզման մեջ գտնվողների բաժնում:

«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը նաև ազատվել է աշխատանքից: Ըստ այդմ, հարցում էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով նշել, թե որքանով են իրականությանը համապատասախանում տեղեկություններն այն մասին, որ Սարկիսովը ազատվել է գլխավոր հյուպատոսի պաշտոնից: ԱԳՆ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ՀՀ ԱԳՆ ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Փաստ» օրաթերթի տեղեկությունն առ այն, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Նիկոլայ Սարկիսովը հանդիսանում է ՀՀ գլխավոր հյուպատոսը Ֆրանսիայի Լիոն քաղաքում»: Սակայն բանն այն է, որ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և այլևս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Ելնելով վերոգրյալից՝ դիմել էինք նաև Լիոնում ՀՀ հյուպատոսություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե իրո՞ք Լիոնի հյուպատոսարանի կողմից Ֆրանսիայի ոստիկանությանը նման գրություն է ուղարկվել, ու եթե այո, ապա ինչով է պայմանավորված այդ գրության և ԱԳՆ պաշտոնական պատասխանի հետ առկա անհամաձայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման գրությունն առանց գլխավոր հյուպատոսի համաձայնության հնարավոր չէ ուղարկել, իսկ դա ինքնին կարող է գնահատվել որպես պաշտոնեական կեղծիք, ինչը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Հյուպատոսարանից պատասխանել էին, որ «ինչպես միշտ, մամուլին պատասխանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, քանի որ Գլխավոր հյուպատոսությունը հանդիսանում է արտերկրում ՀՀ ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումը: Հայտնում ենք, որ Ձեր հարցումը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի վարչություն: Խնդրում ենք պատասխանի համար դիմել ՀՀ ԱԳՆ»:

Այս պատասխանին անմիջապես հետևեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանի գրավոր պատասխանը, ուր մասնավորաբար նշված էր. «Ի պատասխան Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Հանրապետության ուստիկանությանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի տեղեկացրել, որ «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»:

Այստեղ կարծես ամեն ինչ ավարտված էր և ԱԳՆ-ի պատասխանին չվստահելու որևէ հիմք չունեինք: Սակայն մեր ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ (նկարում), որտեղ Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը նշում է, թե Սարկիսովին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, իսկ ի պատասխան իրենց հարցման՝ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանն ասել է, որ Սարկիսովը վերջնականապես մեկնել է իր երկիր, ու նրա մասին որևէ տեղեկություն փոխանցել չեն կարող: Անշուշտ, ԱԳՆ-ից ստացված պատասխանը բառացի իմաստով գուցե թե ճիշտ է, սույն փաստաթղթով չի արձանագրված, որ Մանուկյանն ասել է, թե «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»: Սակայն հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «վերջնականապես մեկնել է իր երկիր (իր հայրենիք)»: Բանն այն է, որ հենց այս ձևակերպումն էլ հիմք էր հանդիսացել կարծելու, որ Սարկիսովը դեռևս 2018 թվականի վերջին ազատվել է հյուպատոսի պաշտոնից: Կարծում ենք՝ արժե, որ ԱԳՆ-ն ուշադրություն դարձնի այս խնդրին:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված