«Բարի Սամարացի» ընկերությունը նորանոր բարձունքներ է նվաճում

«Բարի Սամարացի» ընկերության համար ամենակարևոր հարցերից մեկն իրենց կողմից արտադրվող բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանքը նույն որակական հատկանիշները պահպանած սպառողին հասցնելն է: Չնայած դրան, կան բազմաթիվ խանութներ, որոնք արտադրված երշիկեղենը սառնարանային սխալ ռեժիմի պայմաններում են պահում, ինչի պատճառով լինում են դեպքեր, որ սպառողը որակական հատկանիշները ոչ այնքան լավ պահպանած սննդամթերք է տուն տանում:

Նման անփույթ ու անտարբեր վերաբերմունքին վերջ տալու, արտադրված մսամթերքի որակը բարձր պահելու և ապրանքատեսականին չփչացնելու համար «Բարի Սամարացի» ընկերությունը սկսել է վերահսկողություն իրականացնել նաև այն խանութներում, որտեղ վաճառվում է իր արտադրանքը:

«Մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն մեր արտադրած սննդամթերքի որակի համար, այլև նույն որակը մինչև սպառող բարձր պահելու համար: Ուստի մեր արտադրանքի որակը մինչև վերջ բարձր պահելու համար վերահսկողություն ենք իրականացնում նաև խանութներում: Մենք գիտենք, թե ինչպիսի սանիտարահիգիենիկ խիստ պայմաններում ենք աշխատում, ինչպիսի հումք ենք օգտագործում: Ուստի, վստահ ենք մեր կողմից արտադրած սննդամթերքը շատ բարձր որակ ունի, բայց վստահ չենք թե ապրանքը խանութ հասնելուց հետո ճիշտ է պահպանվում, թե՝ ոչ: Այդ է պատճառը, որ սկսել ենք շատ մեծ ուշադրություն դարձնել նաև մեր կողմից արտադրվող սննդամթերքի պահպանման պայմաններին»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց «Բարի Սամարացի» ընկերության տնօրեն Հակոբ Հովակիմյանը:

 

Նշենք նաև, որ «Բարի Սամարացի» ընկերությունը միակն է հայկական շուկայում, որն արդեն 25 տարվա կենսագրություն ունի: Տարիների ընթացքում ձեռք է բերած բարձր հեղինակությունը խոսում է այն մասին, որ ընկերությունը մշտապես հավատարիմ լինելով իր սկբունքին ,մեծ ուշադրություն է դարձնում իր արտադրանքի որակին: Արտադրված յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում է մանրակրկիտ լաբորատոր փորձաքննության, որպեսզի արտադրանքը մշտապես կատարյալ լինի:

«Մեր արտադրանքը Հայաստանում սպառելուց բացի արտահանվում է նաև ԵԱՏՄ անդամ երկրներ: Ընկերությունը հանդիսանում է «Եվրոպական անվտանգ սնունդ» կազմակերպության անդամ, ինչը նշանակում է, որ մեր արտադրանքն ամենօրյա ամենախիստ լաբորատոր քննության և ստուգման է ենթարկվում: Այդ է պատճառը, որ մեր ընկերությունն այդքան սիրված է սպառողի կողմից, ինչը շատ պարտավորեցնող է մեզ համար:

Մենք օգտագործում ենք ամենաբարձր մսամթերքը, ինչը գնահատվում է մեր սպառողների կողմից: Այսինքն՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի երբեք չհուսահատեցնենք մեր սպառողներին, որպեսզի մեր երեխաներն ու մեր ընտանիքները կարողանան ճաշակել բարձրորակ մսից պատրաստված, էկոլոգիապես մաքուր և բարձորակ սննդամթերք»,- ասաց Հ. Հովակիմյանը:

Ի դեպ, ընկերությունն այլ նմանատիպ ընկերությունների համեմատ, ամենաշատն է իր աշխատակիցներին գործուղում եվրոպական տարբեր երկրներ, դրսի փորձն ուսումնասիրելու, նոր հմտություններ ձեռք բերելու և այն տեղում ներդնելու համար:

«Մենք ոչ միայն մեր մասնագետներին ենք գործուղում արտերկիր, այլ նաև շատ եվրոպական մասնագետների ենք հրավիրում Հայաստան՝ փորձի փոխանակման համար: Աշխատում ենք նաև նոր ապրանքատեսակներ արտադրելու ուղղությամբ: Մեր ընկերությունը շեշտը դրել է անվտանգ և էկոլոգիապես մաքուր որակյալ արտադրանք մատակարարելու վրա և ամեն ինչ անում ենք, որպեսզի որակական հատկանիշներով առաջինը լինենք թե՛ հայրենական և թե՛ ԵԱՏՄ շուկայում»,- ասաց ընկերության տնօրենը:

Յուրահատուկ և, որ ամենակարևորն է, էկոլոգիապես մաքուր սննդամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրելու համար Հ. Հովակիմյանը շնրոհակալ է առաջին հերթին Աստծուն, ողջ կոլեկտիվի անդամներին, քանի որ նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում են հասնել այն բարձունքներին որին ձգտում են:

«Շնորհակալ եմ նաև մեր հիմնադիր Հովհաննես Հովակիմյանին, ում քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունքում ենք նման ձեռբերումներ ունենում: Նա անձամբ է հետևում որակին, շատ խստապահանջ է, առավոտից երեկո հետում է, որպեսզի մեր ընկերությունը իր որակով մշտապես բարձր դիրք գրավի ինչպես հայրենական, այնպես էլ մյուս շուկաներում»,- ասաց Հ. Հովակիմյանը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Գ.Ծառուկյան» հիմնադրամն Արմավիրի մարզում անցկացրել է հերթական սոցիալական ծրագիրը Գ.Ծառուկյանն ընդունել է Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին. ստորագրվել է հուշագիր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասինԿուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան առթիվ «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան
Ամենաընթերցված