Պարտավոր ենք մեր երեխաներին ժառանգել հզոր և միասնական Հայաստան. Արման Վարդանյան

Ջերմորեն շնորհավորում եմ մեր կյանքը խնդությամբ ու սիրով լցնող երեխաներին և մաղթում նրանց անսպառ ուրախություն, ջերմություն, ինչպես նաև մանկական անկեղծությամբ լցված երազանքների իրականացում:

Լինելով երեք երեխաների հայր՝ ցանկանում եմ ընդգծել, որ յուրաքանչյուրս մեզ վրա պետք է պատասխանատվություն վերցնենք մեր երեխաների ապագան կառուցելու, պատասխանատու լինենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար:

Մենք չպետք է թույլ տանք, որ մեր անգործության կամ չկշռադատված քայլերի պատճառով տուժեն մեր երեխաները: Նրանց կյանքում հաղթանակներ ապահովելու համար այսօր պետք է գործենք և դեպի զարգացում տանենք մեր պետությանը, քանի որ պարտավոր ենք մեր երեխաներին ժառանգել հզոր և միասնական Հայաստան:

Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ համար այսքան կարևոր օրը և մաղթում մեծագույն հաջողություններ ձեր ողջ կյանքի ընթացքում:

Թող ձեր պատկերացրած կյանքի բոլոր հրաշքներն ապրեք ու լիանաք:

«Միասնություն» շարժման ղեկավար՝ Արման Վարդանյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված