Կոտայքի մարզպետի հիստերիան պայմանավորված է պարտությունից հետո նրա հետագա պաշտոնավարման անորոշությամբ

Մարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Շատ ցավալի է, որ Կոտայքի մարզը ղեկավարում է Ռոմանոս Պետրոսյանի նման կլյաուզնիկը, ով ոչ մի կերպ չի կարողանում ընդունել իր կրած պարտությունը։ Խոսքը Աբովյանի ՏԻՄ ընտրությունների մասին է, որտեղ Ռոմանոսի ներկայացրած թեկնածուն պարտվեց գործող քաղաքապետին։ Արդյունքների հայտարարությունից հետո Ռոմանոսը գնաց ամեն քայլի, ընդհուպ մինչև հաղթանակի ուժը այլ քաղաքական գործչին վերագրելը, բայց ոչ մի կերպ չընդունեց, որ պարտության առաջնային պատճառները իր թեկնածուի անհայտ լինելն ու իր հանդեպ ՀՀ քաղաքացու անվստահությունն էր։
Ռոմանոսն իր գործունեության 1 տարվա ընթացքում հասցրել է իր վրա վերցնել «գործ տվողի» պիտակ, և հասկանալով, որ ոչ մի կերպ չի կարողանում ազատվել դրանից, որոշել է «գործ տալ» հասկացողությունը կոծկել օրինականության ամրապնդման անվան տակ, մինչ դեռ, գործ տալ ասելով ՀՀ քաղաքացիները նկատի ունեն «շառ անել»։ Դրա պարզ օրինակներն այն է, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա գործ տալով և ահաբեկելով աշխատանքից ազատեց հարյուրավոր մարդկանց և նրանց տեղը «նստացրեց» իր հարազատներին և ընկերներին։ Ասում են, որ անգամ իրավապահ մարմիններն են հոգնել Ռոմանոսի կապրիզներից, քանզի ամեն անգամ պարզվում է, որ ներկայացված դիմումները զուտ Ռոմանոսի հիվանդ երևակայության արդյունքն է։
Մարզպետը խոսեց նաև քրեաօլիգարխիայի առկայության մասին , ինչից հետո հարց առաջացավ ՝ արդյոք նա նկատի ունի իր հարազատ եղբորը, ով օրը ցերեկով իրեն թույլ է տալիս խոշտանգել քաղաքացիների, ով ռեստորանում հաց ուտելուց հետո հրաժարվում է հաշիվ պագել , պատճառաբանելով «ես հաշիվ չունեմ փագելու»։ Այստեղ են ասում ՝ սեփական աչքի գերանը թողած ուրիշի մատից փուշ մի հանիր։
Ըստ իս մարզպետի նման հիվանդագին հիստերիայի պատճառը հետագա պաշտոնավորման անորոշությունն է, քանզի նա իր քայլերով նույնիսկ հասցրել է հիասթափեցնել վարչապետին։ Ընտրությունների հաջորդ օրը, երբ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ շնորհավորական ուղղերձով և շեշտեց, որ դա ժողովրդավարության հաղթանակն է, Ռոմանոսը շարունակեց աշխատեցնել իր հիվանդ երևակայությունը, և հերթական աբսուրդը՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատակիցները, իբրև հրահանգվել են ընտրել Վահագն Գևորգյանին։ Մինչդեռ շատերի հավաստմամբ հենց մարզպետն է գնացել նմանատիպ քաղաքականության և սպառնալիքի լեզվով ստիպել պետական կառույցների աշխատակիցներին իրենց վստահության քվեն տալ Գրիգոր Գուլյանին։
Հուսով եմ, որ Ռոմանոսի հետագա պաշտոնավարման հարցը կլուծվի հօգուտ ՀՀ քաղաքացու և Կոտայքի բնակիչը ստիպված չի լինի հանդուրժել նման երևույթի ներկայությունը պետական համակարգում։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված