Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն, եւ նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան

աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«100 փաստ Հայաստանի մասին գրքույկում ներկայացված է աշխատատեղերի մասին վիճակագրությունը եւ այստեղ արձանագրված է, որ անցած տարվա մայիսից մինչեւ այս տարվա մայիսը Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ, իհարկե այդ աշխատատեղերից մի մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, փոքր մասը նոր ստեղծված աշխատատեղ , բայց երեկ մի զեկույց կարդացի եւ հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար, եւ յութուբում դիսլայք դնելու համար: Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին»,- ասաց նա:

Սակայն վարչապետը նշեց, որ իրենք դժգոհ չեն, որ քաղաքացիներն աշխատանք ունեն:

«Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն եւ համոզված եղեք` մենք բավարար կամք եւ քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի եւ դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն եւ նրանք բառիս բուն իմաստով, կներեք իրենք են սիրում էդ բառը, հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- հավելեց նա:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ հունիսի 16-ին, անցկացնում է իր 5-րդ համաժողովը։ Համաժողովն ընտրելու է վարչության նոր կազմ, ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ, առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։

Նշենք, որ նախատեսված է նաեւ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել է 30 թեկնածու։

 

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ոչ ոք իդեալական չէ. տեսանյութ, որը դիտելիս հնարավոր չէ չարտասվել. շնորհակալություն, որ անդրադարձաք այս ճշմարտությանը...Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ
Ամենաընթերցված