Ինչ պատկեր է արձանագրվել «Աթենք», «Բիելլա» և «Բեկոն» ֆիրմաների արտադրանքի ստուգման ժամանակ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Orer.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երշիկեղենի շուկան: Հերթական անգամ լաբորատոր ստուգման ենք ներկայացրել տարբեր ընկերությունների կողմից արտադրվող եփած երշիկի մի քանի տեսակ:

Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել «Աթենք» ընկերության «Բժշկական», «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» և «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի եփած երշիկները, որպեսի պարզենք, թե դրանց մեջ որքա՞ն է կազմում նատրիումի նիտրիտի քանակությունը:

Տեղեկացնենք նաև, որ սննդային հավելումների մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն երշիկի 1 կիլոգրամի մեջ նատրիումի նիտրիտի քանակությունը, որը մակնշման ժամանակ նշվում է E 250, չպետք է գերազանցի 50 միլիգրամը:

ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում իրականացված լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել է, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել է 37 միլիգրամ: «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել է 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել է 21 միլիգրամ:

Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները, որը համարվում է բավական բարձր ցուցանիշ, քանի որ մոտ է թույլատրելի շեմին և ռիսկային է առողջության համար:

ՀԱԲԼԿ ՊՈԱԿ-ի քիմիական հետազոտությունների բաժնի գլխավոր մասնագետ Նելլի Դանիելյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված երշիկների 1 կգ-ի մեջ նատրիումի նիտրիտի պարունակության տարբերությունը արտադրող ընկերության կողմից է սահմանվում:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ կանոնակարգերին, ապա միայն թույլատրելի վերին շեմն է սահմանվում: Թույլատրելի ներքևի շեմ գոյություն չունի: Նատրիումի նիտրիտը թեև համարվում է սննդային հավելում, սակայն մակնշման ժամանակ չի նշվում դրա քանակությունը: Ուստի սովորական սպառողը չի կարող հասկանալ, թե իրականում ո՞ր տեսակի երշիկի մեջ ինչքա՞ն է այդ նյութի պարունակությունը»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց արտաքին տեսքից նատրիումի նիտրիտի քանակի մասին որոշակի պատկերացում կազմելու համար ուշադրություն դարձնել երշիկի գույնին: Որքան վառ է եփած երշիկի կարմիր երանգը, այնքան նատրիումի նիտրիտ կոչվող քիմիական նյութի պարունակությունը շատ է:

«Նատրիումի նիտրիտը համարվում է նաև գույնի ֆիքսատոր: Այդ է պատճառը, որ այն հիմնականում եփած երշիկների մեջ է օգտագործվում: Եփելու ընթացքում միսը կորցնում է իր վառ կարմիր գույնը: Ուստի այն ավելացնում են, որպեսզի երշիկը մսի գույնը պահպանի»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց նաև երշիկ գնելուց առաջ սկզբում ուշադրություն դարձնել մակնշմանը: Եթե նշված է E 250, դրանից հետո, հարկավոր է երշիկի գույնին նայել:

Նշենք նաև, որ նատրիումի նիտրիտը օրգանիզմում կուտակվելու հատկություն չունի, քանի որ լավ լուծվում է ջրային միջավայրում, իսկ թթվային միջավայրի պայմաններում վերածվում է նիտրոզոամինի, որը օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի և համարվում է քաղցկեղածին նյութ:

«Մարդու օրգանիզմը ջրային միջավայր է, ուստի նատրիումի նիտրիտն անմիջապես լուծվում է և ներծծվում օրգանիզմում: Բայց եթե նատրիումի նիտրիտը հասցնի քիմիական ռեակցիայի մեջ մտնել թթուների հետ, ապա կվերածվի նիտրոզոամինների, այսինքն՝ կփոխի իր կազմը: Օրգանիզմը նիտրոզոամիններից մաքրելու կամ դրա ազդեցությունը չեզոքացնելու համար հարկավոր է հիմնային աղեր պարունակող հեղուկներ կամ սնունդ օգտագործել: Օրինակ՝ սոդայաջուրը»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մենք շարունակում ենք ուսումնասիրել երշիկի շուկան և ժամանակ առ ժամանակ կներկայացնենք մյուս ապրանքատեսակների փորձաքննության արդյունքները: Լաբորատոր փորձաքննության ենթարկելուց բացի, առաջիկայում կներկայացնենք նաև երշիկեղենի արտադրության մեջ օգտագործվող հավելանյութերի, ինչպես նաև փորձաքննության ենթարկված նմուշների արդյունքների մասին ոլորտի այլ փորձագետների կարծիքը:

 

Արմինե Գրիգորյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված