ԲԴԽ ան­դա­մի ընտ­րու­թյան տապալման աստառները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոններում խորհրդարանը երեք թեկնածու առաջադրելու իրավունք ունի, երկուսն արդեն ընտրվել են, ու թվում էր՝ նախօրեին, առանց որևէ բարդության, ընտրվելու է նաև երրորդ թեկնածուն, քանի որ հենց իշխանական ուժն էր առաջադրել նրան։ Գումարած՝ «Իմ քայլի» առաջադրած թեկնածու Աննա Մարգարյանը մասնագիտական առումով, կարծես թե, համապատասխանում էր անհրաժեշտ չափանիշներին։ Սակայն Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ. կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 19 պատգամավոր: 132 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր: Աննա Մարգարյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 պատգամավորի կողմ քվե, սակայն նրա օգտին քվեարկել է ընդամենը 66 պատգամավոր, երբ «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր:

Ի՞նչ պատճառով ձախողվեց ԲԴԽ անդամի ընտրությունը։ Համենայն դեպս, խորհրդարանական նիստերի մեկնարկին գրանցված է եղել 101 պատգամավոր, ու եթե խորհրդարանական մեծամասնությունը կոնսոլիդացներ իր ռեսուրսները, ապա Աննա Մարգարյանը պետք է հանգիստ ընտրվեր։ Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է, որ ձախողումն ունի տեխնիկական պատճառներ՝ սկսած բացակայություններից, վերջացրած՝ քվեարկության սխալ կազմակերպումը։ Եթե նույնիսկ ընդունենք այս պատճառի օբյեկտիվությունը, դա, մեղմ ասած, չի արդարացնում «Իմ քայլը» խմբակցությանը՝ փաստելով նրա փնթի ու անկազմակերպ գործելաոճի մասին։

Սակայն ուշագրավ է, որ ԲԴԽ անդամի քվեարկությունը ձախողվեց ճիշտ այն օրը, երբ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայել յանը հրապարակավ բացահայտեց այն հակասությունները, որոնք գոյություն ունեն կառավարող կուսակցության ներսում։ Հեռու ենք այն մտքից, որ ՔՊ-ում հակասությունները պայմանավորված են միայն ու բացառապես Աբովյանի ընտրություններով. դրանք թերևս ընդամենն առիթ են, իսկ ներկուսակցական հակասությունները շատ ավելի խորքային բնույթ ունեն։ Նման իրավիճակը չի կարող չազդել նաև խորհրդարանական մեծամասնության ու նրա վարքագծի վրա, ու գուցե ԱԺ քվեարկությունը հենց այդ հակասությունների դրսևորումն են, ու «փնթիությունն» ունի քաղաքական ենթատեսքստ։

Հնարավոր է, իհարկե, որ Աննա Մարգարյանը «պատժվեց» իր մի «համարձակության» համար, այսինքն՝ խնդիրը ոչ թե խորհրդարանական մեծամասնության անկազմակերպվածությունը կամ ներսում առկա հակասություններն են, այլ թեկնածուի հրապարակային մի քանի հայտարարություն։ Բանն այն է, որ երեկ խորհրդարանական ամբիոնից անդրադառնալով մասնավորաբար վեթթինգի գործընթացին՝ ԲԴԽ անդամության թեկնածուն խնդրել է հրաժարվել «վեթթինգ» բառից, քանի որ այն ոչ միշտ է իր մեջ դրական պոտենցիալ պարունակում: Ըստ նրա՝ խնդիրը դատական համակարգում բարեվարքություն ապահովելն է

ԲԴԽ անդամի նման կարծիքը խորհրդարանական մեծամասնության մոտ կարող էր կասկածներ ծնել, որ նա այնքան էլ «յուրային» չէ։ Երբ իշխանության համար «վեթթինգը» դարձել է նոր բրենդ, նման վարկածը ոչ միայն տեղ ունի, այլ նաև շատ արժանահավատ է։

Մյուս կողմից կարող էր անհանգստացնել նաև հետևյալ արտահայտությունը. «Երբ դատավորը կալանքի որոշում չի կայացնում, միանգամից ասում ենք՝ «տեսե՜ք, չարեց»… Իսկ մի հարց՝ դատավորն արդյոք ունե՞ր ձեռքի տակ բավարար տվյալներ եւ ապացուցողական բազա, որոնք թույլ կտային դա անել: Սա վերջին ամիսներին նկատված խնդիր է»: Համաձայնեք՝ նման հայտարարությունից հետո իշխանությունները իսկապես կարող էին նրան «սխալ հասկանալ»:

Սակայն ԲԴԽ անդամի հարցով խորհրդարանական քննարկումներն ու քվեարկությունը բացահայտեցին այլ իրողություն ևս։ Նախորդ երկու քվեարկությունների ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը կոնսոլիդացված աջակցել է «Իմ քայլի» առաջադրած թեկնածուներին, այս անգամ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց՝ պատճառաբանությամբ, որ քաղաքական համախոհության, համաձայնությունների ինստիտուտը չի գործում, այլ խոսքով՝ խմբակցությունների կողմից անկախ մարմիններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը դառնում է պատրանքային, անիրագործելի, որովհետև այն ընդհանրապես չի կարողանում կյանքի կոչվել:

Քաղաքական համախոհությունը ԲԴԽ անդամների ընտրության պարագայում խիստ սկզբունքային է, որովհետև իշխանության ներկայացուցիչների մատուցմամբ՝ հենց այս մարմինն է իրականացնելու դատավորների վեթթինգը։ Այլ խոսքով՝ եթե քաղաքական համախոհության սկզբունքը չգործի, մեծ են ռիսկերը, որ քաղաքական իշխանությունը ստանալու է ոչ թե անկախ դատական համակարգ, այլ ընդամենը տոտալ վերահասկողություն է սահմանելու արդարադատության նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված