Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են. Գեորգի Ավետիսյան

Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են:
Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:
Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր:

Հոդվածն՝ այստեղ:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված