«Հստակ չէ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վե­րա­բեր­մուն­քը բնա­պահ­պա­նա­կան խնդիր­նե­րի վե­րա­բե­րյալ»

Բնապահպանական խնդիրները շարունակում են վտանգ ներկայացնել մեր պետության և հասարակության համար: «Փաստի» հետ զրույցում բնապահպան Հակոբ Սանասարյանը, խոսելով խնդիրների մասին, նշում է՝ երկիրը, կարծես թե, զրկվում է հեռանկարից:

«Բնապահպանական շատ լուրջ խնդիրների առջև ենք: Սևանի պարագայում, եթե լինի պետական լուրջ քաղաքականություն, լճի մակարդակի բարձրացման, աղբը մաքրելու և մնացած միջոցառումների շնորհիվ, հնարավոր կլինի ժամանակի ընթացքում հարցը կարգավորել, բայց մինչև հիմա չգիտեմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն այս հարցի վերաբերյալ», - ասում է Սանասարյանը:

Նա նշում է՝ լրջագույն խնդիր ունենք հանքարդյունաբերության ոլորտում: «Կորցնում ենք Հայաստանի հողը և ջուրը, աղտոտվում է օդը: Հողն աղտոտվում է խիստ վտանգավոր նյութերով, ծանր մետաղներով, ռադիոակտիվ տարրերով: Ի դեպ, հողի վերականգնման համար գործնականում որևէ հնարավորություն չկա:

Հանքարդյունաբերության հետևանքով այդ նյութերը բաց են թողնվում շրջակա միջավայր: Որքան էլ գումար ծախսեն՝ հնարավոր է որոշ չափով մեղմել դրա հետևանքները, բայց՝ ոչ վերացնել»,- ընդգծում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նույն քաղաքականությունն իրականացվում է անտառների նկատմամբ: «Անընդհատ ասում են՝ անտառները կընդլայնենք, 11 տոկոսը կդարձնենք 22 տոկոս, նույնիսկ այդպիսի ծրագիր կա, բայց հակառակն է տեղի ունենում: Քաջարանի կոմբինատն անտառային տարածքն ամբողջությամբ ավիրեց, հանք դարձրեց, հիմա էլ հանքարդյունաբերական թափոնները լցնում է անտառային հողի վրա:

Նույն խնդիրներն առկա են նաև այլ վայրերում: Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը կփոփոխի՞ բնության նկատմամբ նախկինների վարած քաղաքականությունը: Առայժմ որևէ փոփոխություն չեմ տեսնում հանքարդյունաբերության ոլորտում: Սևանա լճի և անտառների նկատմամբ նույնպես հստակ չէ նրա վերաբերմունքը», - ասում է Սանասարյանը:

Բնապահպանին տարակուսելու առիթ է տալիս ներկայիս կառավարության դիրքորոշումը հանքարդյունաբերության ոլորտում: Նա կոնկրետ օրինակ է բերում:

««Լիդիան» ընկերությունն իր ներկայացրած նախագծում մանրամասն գրել է, թե ինչ ազդեցություն է հանքի շահագործումն ունենալու շրջակա միջավայրի վրա, ինչպես են աղտոտվելու գետերը, աղբյուրները, հողը, մթնոլորտային օդը: Իսկ այսօր կառավարությունը հետազոտություն իրականացնելու համար հրավիրել է մի միջազգային կազմակերպության, որի մասին դեռևս ոչինչ ասել չենք կարող, քանի որ դեռևս հրապարակված չէ նրա կարծիքը և ուսումնասիրված չէ: Կառավարությունը, կարդալով «Լիդիանի» կազմած ծրագիրը, պետք է վճիռ կայացներ: Եթե այս տարրական հարցերը չեն հասկանում, ինչպես պետք է հասկանան միջազգային կազմակերպության եզրակացությունը ճի՞շտ է, թե՞ սխալ: Ինչո՞ւ եք այդ փորձաքննության վրա 400 հազար դոլար գումար ծախսում, երբ այսօր Հայաստանի համար կարևոր է նույնիսկ 10 հազար դոլարը: Մյուս կողմից՝ ֆինանսների նախարարը հայտնում է, որ Հայաստանը պետք է 1,5 մլրդ դոլարի վարկ վերցնի: Նրանք հասկանո՞ւմ են՝ վարկը ինչ է, ինչ պայմանով են տալիս, ինչն են գրավ դնում:

Չի գրվում այդ մասին, բայց հայտնի է, որ ամբողջ աշխարհում գործում է հետևյալ կարգը. եթե պետությունը վարկեր է վերցնում, հիմնականում գրավ է դնում իր հողերը: Ինչո՞ւ անկեղծ չեն խոսում ժողովրդի հետ», - նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բնապահպանության ոլորտում խնդիրները շատ են: Սանասարյանն անդրադառնում է նաև շրջակա միջավայրի նախարարության գործունեությանը: «Ինչպես որ կար հակապետական, հակաժողովրդական, այդպիսին էլ մնում է, ինչն ապացուցեց Ամուլսարի խնդրով», - եզրափակում է բնապահպանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ոչ ոք իդեալական չէ. տեսանյութ, որը դիտելիս հնարավոր չէ չարտասվել. շնորհակալություն, որ անդրադարձաք այս ճշմարտությանը...Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ
Ամենաընթերցված