Շան­սեր կան, բայց ակ­տիվ չենք

atorus.ru-ն «Ինչպե՞ս կազդի Վրաստանի իրավիճակը դեպի Հայաստան ռուսական զբոսաշրջիկների հոսքի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ կապված Վրաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների դադարեցման հետ՝ որոշ զբոսաշրջիկներ վերակողմնորոշվել են Հայաստանի ուղղությամբ: Ըստ էության, Հայաստանը կարող է իր վրա վերցնել Վրաստանի էքսկուրսիոն և քաղաքային զբոսաշրջության սեգմենտը:

Լողափային զբոսաշրջության հատվածը վերցնելու են Կիպրոսը, Ադրբեջանը և Թուրքիան: Հասկանալի պատճառներով լողափային զբոսաշրջությունը Հայաստանի դեպքում անհնար է, քանի որ այդ երկիրը ծով չունի, իսկ Սևանա լիճը բարձրլեռնային և սառն է, բացի դա, լողափային սեզոնը այնտեղ շատ կարճ է՝ 2-2,5 ամիս, և չկան համապատասխան քանակի հյուրանոցային տեղեր: Ներկայումս, ըստ տարբեր տուրօպերատորների տվյալների, Հայաստան զբոսաշրջային հոսքը աճել է 10-ից մինչև 45 տոկոս: Հետաքրքիր է, բայց Հայաստանի հյուրանոցատերերը ոչ մի հատուկ ակտիվություն չեն ցուցաբերում գովազդի ուղղությամբ:

Ըստ զբոսաշրջային ոլորտի փորձագետների, Վրաստանից Հայաստան փոխանցված զբոսաշրջային հոսքը այս տարի կկազմի առավելագույնը 10-ից 20 տոկոս, որոշ փորձագետներ անգամ հակված են ավելի փոքր թվեր արձանագրելուն:

Կամո Խաչիկյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված