Հակատարիքային դիմակներ պիգմենտային հետքերից ու կնճիռներից ազատվելու համար


ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Տարիքի հետ մաշկը կորցնում է առաձգականությունն ու պատվում է կնճիռներով և պիգմենտային հետքերով: Սովորաբար այս խնդրի դեմ մարդիկ պայքարում են հատուկ կոսմետիկ միջոցների ու պրոցեդուրաների օգնությամբ, սակայն դրանք կա՛մ բավական թանկարժեք են, կա՛մ ոչ միշտ են արդյունավետ ու անվնաս:

Նման խնդիրներից ազատվելու համար կան նաև բնական խնամքի միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են և չեն պարունակում վնասակար բաղադրիչներ: Բացի այդ, բնական խնամքի միջոցները շատ արդյունավետ են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հակատարիքային ազդեցությամբ օժտված երեք դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն ազատվել կնճիռներից, պիգմենտային հետքերից ու աչքերի տակ առաջացած «պարկերից»: Այս դիմակների հիմնական բաղադրիչը կարտոֆիլն է, որն այլ հասանելի բաղադրիչների հետ համատեղելու դեպքում կարելի է կարճ ժամանակահատվածում ձեռք բերել առողջ, փայլուն ու երիտասարդ մաշկ:

Հում կարտոֆիլով ու սոխով դիմակ

Այս դիմակը հարուստ է ծծումբով, ինչի շնորհիվ շատ օգտակար է մաշկի համար և օգնում է հեշտությամբ ազատվել մուգ հետքերից ու բշտիկներից: Հարկավոր է մեկ կարտոֆիլն ու կես սոխը մեկ րոպե լավ մանրացնել կոտորակիչով, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ մաշկը մեծ քանակությամբ սառը ջրով:

Հում կարտոֆիլով ու վարունգով դիմակ

Այս թարմացնող ու երիտասարդացնող դիմակը պատրաստելու համար հարկավոր է մեկ կարտոֆիլն ու կես վարունգը լավ մանրացնել կոտորակիչով, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին, թողնել առնվազն 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Վարունգը հարուստ է վիտամիններով, ջրով ու այլ օգտակար տարրերով, ուստի այն խոնավեցնում ու սնուցում է մաշկը՝ դարձնելով այն ավելի նուրբ ու առաձգական:

Հում կարտոֆիլով ու մեղրով դիմակ

Շատ օգտակար կարող է լինել նաև մեղրի ու կարտոֆիլի համադրությունը, որը ոչ միայն կգունաբացի պիգմենտային հետքերը, այլև կօգնի մաքրել ծակոտիներն ու ազատվել մահացած բջիջներից ու աղտոտվածությունից: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է մանրացրած կարտոֆիլին ավելացնել 3 թեյի գդալ մեղր, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին: Թողնել դիմակն առնվազն 25 րոպե և լվացվել մաքուր ջրով:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ոչ ոք իդեալական չէ. տեսանյութ, որը դիտելիս հնարավոր չէ չարտասվել. շնորհակալություն, որ անդրադարձաք այս ճշմարտությանը...Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ
Ամենաընթերցված