Բրիտանուհին ազատվել է 63 կգ ավելորդ քաշից իր՝ ավելի նիհար ու բարեկազմ մայրիկին նմանվելու համար

Մեծ Բրիտանիայի 27-ամյա բնակչուհի Կառլին Օ՝Դոնհյուն ազատվել է 63 կգ ավելորդ քաշից, որպեսզի նմանվի իր ավելի նիհար ու բարեկազմ մայրիկին: Բրիտանուհու պատմությունը ներկայացրել է Daily Mail պարբերականը:


Երիտասարդ կինը կշռում էր շուրջ 140 կգ, մինչդեռ նրա մայրիկին հաջողվել էր ազատվել 53 կգ ավելորդ քաշից, ինչի պատճառով նրանց անդադար համեմատում էին: Կառլինի խոսքով՝ ինքը պարբերաբար իր հասցեին վիրավորական խոսքեր էր լսում, ինչի հետևանքով մեկուսացված էր ապրում: Նիհարելուց հետո Կառլինի մայրիկը դարձել է շատ ավելի ակտիվ ու կենսուրախ, սկսել է արժանանալ հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությայնն ու հաճախ ճամփորդել, և հենց սա էլ ոգեշնչել է երիտասարդ կնոջն ու ստիպել քայլեր ձեռնարկել:

«Ես հասկացա, թե որքան երջանիկ է դարձել մայրիկն ավելորդ քաշից ազատվելուց հետո, և դա էլ խթանեց ինձ, որպեսզի անեմ նույնը», - պատմում է բրիտանուհին:

Կառլինն առաջին հերթին ազատվել է իր սիրելի արագ սննդից, կարգավորել է սննդակարգն ու սկսել հաճախել մարզասրահ: Առաջին արդյունքները նա նկատել է ընդամենը երեք շաբաթ անց, ինչն էլ ավելի է ոգեշնչել նրան: 2019 թվականի սկզբին կինը կշռում էր արդեն 78 կգ: Ցանկալի արդյունքին հասնելուց հետո նա նաև ազատվել է ավելորդ մաշկից:

Այժմ Կառլինը հաճույքով լուսանկարվում է իր մայրիկի հետ: Կանայք հպարտանում են իրենց արդյունքով: Նրանց խոսքով՝ նիհարելը ոչ միայն վերականգնել է իրենց ինքնավստահությունը, այլև օգնել է ազատվել առողջական խնդիրներից: «Ես երկար տարիներ ինձ դժբախտ էի զգում, իսկ այժմ վերականգնել եմ հոգեկան հավասարակշռությունս: Անկասկած, արժեր սա անել», - նշում է բրիտանուհին:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շիլ աչքով այս նիհար երեխան մեծացել և դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը. Նրա կյանքին հետևում է ավելի քան 3 մլն կին… Հասմիկ Խոջյանի մուտքը «Անհասցե ծնվածները» սերիալ եւ ուրախության պատճառը Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Որ ծաղիկն է ձեզ համապատասխանում՝ ըստ ծննդյան ամսի, և ինչ է այն ասում ձեր մասին Շոկային կադրեր. ինչպես են կանանց գաղութում տանջում բանտարկյալներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՕրական ընդամենը 2 բանանը, չեք էլ պատկերացնում, թե ինչ կարող է անել ձեր օրգանիզմի հետ. անհավատալի է Ինչպես է Իննա Խոջամիրյանը շնորհավորել Սիսիան Սեփանյանի ծննդյան տարեդարձը (լուսանկար) Էս չե՞ս արա...հայտնի դերասանը Նիկոլի հասցեին. խայտառակ բացահայտում Գևորգ Գրիգորյանի մասինDisney-ի աստղին քննադատել են առանց ներքնազգեստի լուսանկարի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱհա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ
Ամենաընթերցված