Գեղարքունիքի մարզում մեքենաներից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Սաշիկ Զարգարյանի վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 QP 065 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Էդգար Աղաբեկյանի վարած Opel Zafira մակնիշի 4577 HT համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ԳԱԶ-33021-ը կողաշրջվել է, իսկ վարորդը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված