Ինչպես եք բռնում հեռախոսը հենց այս պահին. Այն շատ բան կպատմի Ձեր մասին

Ըստ գիտնականների՝ այն, թե ինչպես եք ձեռքում պահում հեռախոսը, կարող է պատմել ձեր անձի մասին:

Հիմնականում այս 4 դիրքերից մեկով են բռնում: Պարզեք, թե դուք անձանց որ տեսակին եք պատկանում:

 

1. Հռեախոսը բռնել եք մի ձեռքով և տեքստը բութ մատով եք մուտքագրում:

Վկայում է ձեր բազմախնդրության մասին: Դուք կազմակերպված եք և կարգապահ, միշտ հասկանում եք, թե ձեզ համար ինչն է լավ և ինչը՝ վատ: Ավելի շատ սիրում եք խոսել, քան լսել: Իրական սերը տարբերում եք կեղծից: Հարաբերությունների հարցում չեք շտապում. սպասում եք, որ մարդը վստահություն ձեռք բերի, և միայն հետո եք անկեղծանում:

2. Հեռախոսը պահում եք երկու ձեռքերով, իսկ տեքստը մուտքագրում եք բութ մատով:

Ցույց է տալիս, որ պաշտպանության հույս ունեք, ուշադրություն և հոգատարություն եք ուզում: Դուք գրեթե չեք արտահայտում ձեր զգացմունքները, այդ պատճառով էլ ձեր կողակիցը կարող է սիրո պակաս զգալ: Դուք շատ ուժեղ ինտուիցիա ունեք, ուստի ձեզ ստելը շատ բարդ է:

Դուք պատրաստ եք ջանքեր գործադրել, որ ավելի խորը ճանաչեք ուրիշ մարդու, սակայն երբեմն շտապելը կարող է մոլորեցնել ձեզ, և կա հավանականություն, որ կլինեք այն մարդու հետ, ով արժանի չէ ձեր սիրուն:

3. Հեռախոսը բռնում եք երկու ձեռքով, մուտքագրում եք երկու բութ մատներով:

Բավականին թույլ սիրտ ունեք, հաճախ եք վախենում և ապրումների մեջ ընկնում: Ձեզ հարկավոր է կողակից, ով կկարողանա ձեզ լիովին հասկանալ:Եթե ձեզ աջակցում է հուսալի մարդ, ապա դուք լցված եք ինքնավստահությամբ: Բավականին բազմակողմանի զարգացած եք, ունակ եք տարբեր իրավիճակներում արագ ադապտացվել:

Դուք երեկույթների ժամանակ էներգիայով լի եք և կենսուրախ, լուրջ եք՝ մտավոր բանավեճերում և անհոգ եք՝ ընկերների շրջապատում: Սակայն սերը՝ բիզնես չէ: Դուք հաճախ չգիտեք, թե ինչպես վարվել, որպիսի գրավեք ինչ-որ մեկի ուշադրությունը: Իսկ երբ գտնում եք ձեր կեսին, նա հասկանում է, թե որքան խորը հոգի ունեք:

4. Հեռախոսը բռնում եք մեկ ձեռքով, տեքստը մուտքագրում եք մյուս ձեռքի ցուցամատով:

Ձեզ հատկանշական է լուռ և հավասարակշռված պահվածքը: Դուք պատրաստեք շատ զոհերի գնալ՝ հանուն ուրիշների: Ձեզ համար անտանելի են մտերիմների արցունքները: Ձեր սիրելի մարդկանց սխալները ներում եք կայծակնային արագությամբ: Չնայած նրան, որ անկախատեսելի և հետաքրքիր մարդ եք, երբեմն նախընտրում եք թաքնվել խառնաշփոթից և առանձնանալ, որպիսի լրացնեք էներգիայի պակասը:

Դուք ամաչկոտ եք դառնում, երբ հարցը վերաբերում է հարաբերություններին: Վախենում եք առաջին քայլ անել: Շատերը կարող են կարծել, որ դրա հետևում թաքնված է անտարբերություն, սակայն երբ նրանք ձեզ ավելի լավ ճանաչեն, կարող են տեսնել ձեր իրական ես-ին և հիանալ ձեզանով՝ որպես վառ անհատով:

 

Ամբողջական նյութը՝ այստեղ

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. անպայման կարդացեք սա Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Տաք ջուր խմելու 12 պատճառ, որոնք դուք հաստատ չգիտեիք. օրինակ, որ այն կանխում է թեփի առաջացումը Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Ամենաընթերցված