Ինչպես մաքրել արդուկը դրսից և ներսից. ահա ամենաարդյունավետ եղանակը

Արդուկը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել: Այս միջոցների օգնությամբ հնարավոր է արդուկը մաքրել ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից:

Երբեմն արդուկը հագուստի վրա շագանակագույն հեղուկի հետքեր է թողնում, դա նշանակում է, որ արդուկը պետք է անմիջապես մաքրել:

Քացախ + ջուր

Խառնել հավասար քանակությամբ քացախ և ջուր, արդուկը դնել հորիզոնական դիրքով և լցնել քացախի ու ջրի խառնուրդը, արդուկի միացնել և թողնել տաքանա 10 րոպե:

Այնուհետև արդուկից համապատասխան կոճակի օգնությամբ գոլորշի արձակել այնքան, մինչև արդուկից դադարի հոսել շագանակագույն հեղուկ: Այդ ընթացքում տան պատուհանները պետք է բաց թողնել: Այնուհետև արդուկի մեջ մաքուր ջուր լցնել և կրկին գոլորշի արձակել, որպեսզի լիովին մաքրվի:

Կիտրոնաթթու + ջուր

20-25 գ կիտրոնաթթուն լուծել մեկ բաժակ ջրի մեջ և կատարել վերը նկարագրված գործողությունը:

Արդուկը արտաքինից մաքրելու համար անհրաժեշտ է

Սոդա+ քացախ

Խառնել 2 թեյի գդալ սոդա և քիչ քանակությամբ քացախ, որ ստացվի մածուկանման զանգված: Ստացված խառնուրդը քսել արդուկի մակերևույթին և մաքրել լաթով:

Քացախ+ ջուր

Հավասար քանակությամբ խառնել քացախ և ջուր և այդ խառնուրդով մաքրել արդուկը: Մաքրելու ընթացքում հարկ չկա արդուկը տաքացնել:

Ացետոն

Սա շատ հզոր միջոց է, ացետոնը հեռացնում է այրված հագուստի հետքերը:

Ատամի մածուկ (ոչ գելային)

Ատամի մածուկը քսել թեթևակի տաքացրած արդուկի մակերևույթին և մաքրել լաթով:

Ջրածնի պերօքսօդ

Բամբակը խոնավացնել 3%-անոց ջրածնի պերօքսիդով և մաքրել արդուկի մակերևույթը և անցքերը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված