Դատարանն արդեն 24 օր չի քննում Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նյութերի պատճենները դատավորին փոխանցելուց հետո անմիջապես խուզարկեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այն բանից հետո, երբ մենք դա ներկայացրեցինք Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացվեց խուզարկություն եւ առգրավվեց ամեն ինչ, ինչ կապված էր Քոչարյանի գործի հետ, այդ թվում՝ մեր միջնորդությունը, եւ հիմա սրանից հետո ինչ-որ մեկը պիտի ասի, որ Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը կապ չունի՞ պարոն Քոչարյանի գործի հետ: Ոչ միայն կապ ունի, այլ ուղղակի բխում է պարոն Քոչարյանի գործից՝ դրանից բխող բոլոր հետեւություններով»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ իրենք խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը ներկայացրել են դեռեւս հունիսի 27-ին, սակայն այն մինչև այժմ չի քննվել:

«Դեռեւս հունիսի 27-ին մենք միջնորդություն ենք ներկայացրել առաջին ատյանի դատարան, որ խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով: Կալանավորված յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմելու գրավ կիրառելու միջնորդությամբ, եւ դատարանը պիտի կիրառի գրավ, եթե չկան օրենքով նախատեսված արգելքներ: Անցել է 24 օր, դեռ մեր միջնորդությունը չի քննվել: Այնինչ Քրեական օրենսգրքի 102 հոդվածի երկրորդ մասում ասված է, որ միջնորդությունները եւ պահանջները պետք է քննվեն անմիջապես, դրանք ներկայացվելուց հետո, այսինքն` օրենքն ասում է մի բան, պարոն Քոչարյանի նկատմամբ իրականացվում է բոլորովին ուրիշ բան: Եվ հասկանալի չէ, թե որ երկրի օրենսգրքով է մեզ մոտ կատարվում այս ամենը, կամ թե ինչ դատավարություն է իրականացվում: Հիմա պատճառաբանում են, ասում են՝ դատավոր Արմեն Դանիելյանը քրեական գործի նյութերը չի ուղարկում առաջին ատյանի դատարան, որպեսզի Դավիթ Գրիգորյանը կարողանա քննել մեր միջնորդությունը, մենք ստիպված եղանք դիմել բոլոր ատյաններին՝ եւ Վճռաբեկ դատարան, եւ Վերաքննիչ դատարան, եւ առաջին ատյանի դատարան եւ ասացինք` կողմնորոշվեք, ի վերջո ո՞վ պիտի մեր այս միջնորդությունը քննի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով` Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները նունպես կապված են Քոչարյանի գործի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում հուլիսի 16–ին խուզարկություն է իրականացվել մի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված