Ռոբերտ Քոչարյանի դեմ կատարվող իրադարձություններն ապօրինի են․ Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի դեմ կատարվող իրադարձություններն ապօրինի են, և տեղի ունեցողը կապ չունի Մարտի 1֊ի զոհերի հետ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Քոչարյանի՝ քրեական հետապնդման սկզբից անցած մեկ տարվան:

Նա նշեց, որ Մարտի 1֊ը չբացահայտվեց, և ինչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա օգոստոսին արված հայտարարությամբ, թե գործը բացահայտված է, սուտ էր։

«Այս մեկ տարվա ընթացքում ամենավատ ձևով օգտագործել են զոհերին, նրանց հարազատներին։ Դատարան էին բերում մարդկանց, որոնք չգիտեին՝ ինչ է կատարվում։ Բացի խոսակցություններից այս մեկ տարին ոչինչ չի տվել, շատ հարցեր մնացել են օդի մեջ։ Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել, որոնք մենք առանձնացրել են», ֊ասաց նա։

Նրա խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի հստակեցվել ոչ դատարանի, ոչ քննիչների կողմից. «Մենք ասում ենք ասեք՝ Քոչարյանի որ գործողություններով է հիմնավորվում, որ սահմանադրական կարգ է տապալել։ Ասում են՝ ԶՈւ֊երի է օգտագործել, բայց որևէ օրենքով սահմանված չէ, որ դա արգելվում է։ Առաջին անգամ մեր պատմության մեջ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել ներկա լինելով նիստին՝ խոսել»,֊ նշեց Սողոմոնյանը։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին ԲՀԿ-ի որոշումը միտված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանըԱշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են «Փոխվարչապետը հարցը լղոզեց».Գ.Ծառուկյանը՝ գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերի մասին Գ.Ծառուկյանի հովանու ներքո գործող «Մուլտի ֆայթ» ակումբը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների Ծրագրում ենք ՀՀ-ում արդյունաբերական հատուկ գոտի ստեղծել, բայց 2 տարի է՝ ձգձգվում է. Արտակ Թովմասյան (տեսանյութ). Factor.am ԲՀԿ ուսխորհուրդը Սուրբ Սարգսի տոնի առթիվ աղի բլիթներ է բաժանել երիտասարդներին Ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ»
Ամենաընթերցված