Կտրուկ ու շատ կոշտ քայ­լեր են պետք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի երեկոյան Սևանի մայրուղով Երևան վերադառնալը հերոսության նման մի բան է: Ամառվա սեզոնին հանգստյան բոլոր օրերին է գրեթե այդպես, իսկ նախօրեին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, երթևեկությունը ուղղակի գերազանցում էր Երևանի ամենախցանումային փողոցների պիկ ժամերի ընթացքը:

Սրա մեջ, անշուշտ, ուրախալի բան կա. չնայած Սևանի հետ կապված մտահոգություններին, մեր քաղաքացիները շարունակում են իրենց հանգիստն այստեղ անցկացնել, ու դա շատ լավ է: Հաճելի էր նաև տեսնել ոստիկանների աշխատանքը:

Սակայն նրանք ուղղակի անկարող էին ֆիզիկապես ամեն տեղ լինել, ամեն ինչին հասնել, սանձելու կարիք ունեցող բոլոր վարորդներին սանձել: Ու հենց վերջիններս էլ մտահոգության գլխավոր առարկան են:

Այո, հենց առարկան, ոչ ավելին: Երբ հազարավոր մեենաներ հանգիստ, իրար հետևից, կարգապահ երթևեկում են, մեկ էլ հայտնվում են տասնյակ ոչ ադեկվատ, կյանքից ձեռք քաշած, «հաբռգած», վարորդությունից կիլոմետրերով հեռու, բայց իրենց «աս» համարող վարորդներ, որոնք լկտիաբար վթարային վիճակ են ստեղծում, մի մեքենա առաջ ընկնելու համար կտրուկ վերադասավորումներ կատարում, երթևեկում կողային արգելված հատվածով՝ վտանգելով վրաերթի ենթարկել այդ հատվածում ինչ-որ բան վաճառողներին կամ բախվել վթարային կանգառ կատարած մեքենաների հետ:

Ընդ որում, ակնհայտ էր, որ երթևեկության մասնակիցների զգալի մասը, մեղմ ասած, սթափ չէր, նույնիսկ «իրենց գծով» կարգապահ երթևեկողների մեջ. միևնույն է՝ մեքենայի ընթացքից խմածությունն ակնառու էր:

Վիճակն ավելի էր բարդանում այն հատվածներում, ուր վթար կար, իսկ վթարների պակաս գոնե այս կիրակի չկար:

Կրկնենք՝ ոստիկանները ֆիզիկապես չէին կարող ամբողջ ճանապարհն ու բոլորին վերահսկել, կարգազանցներին պատժել:

Սակայն այսպիսի երթևեկությունը ամբողջովին ի ցույց է դնում մեր ՃԵ ամբողջ թշվառությունը, վարելու տարրական կուլտուրայի բացակայությունը շատերի մոտ:

Ակնհայտ է, որ սոսկ տուգանքներ խստացնելով հարցը չի լուծվի, խնդիրն ավելի խորքային է ու համակարգային լուծումներ է պահանջում:

Սակայն երևի թե առաջնային մի քանի քայլ պետք է արվի. առաջինը բալային համակարգի շուտափույթ ներդրումն է, երկրորդ՝ սոցիալական կանխարգելիչ, ինչու չէ՝ նաև վախեցնող գովազդների քանակի ավելացումը՝ «տանը ձեզ սպասում են»-ի հանգվույն: Վերջապես՝ հեռախոսներով նկարահանված խախտումների արձանագրման ու ըստ այդմ վարչական տույժ նշանակելու օրենսդրական նախաձեռնության արագ ընդունում:

Թեպետ այստեղ մի քանի հարցադրումներ կան, որոնց դեռ կանդրադառնանք. նախ՝ արդյոք հեռախոսով զբաղվելն ինքնին խախտում չէ (ի վերջո, ինչ-որ գործողություններ վարորդը, ուզի, թե չուզի, անելու է այդ ընթացքում), ինչու ռեգիստրատորների նկարահանածը հաշվի չի առնվելու և այլն: Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզաբանվեն:

Բայց որ կտրուկ ու կոշտ քայլեր են պետք, անկասկած է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան Ջերմոցային պայմաններում բուծված բնապահպանի սադրանքն անտեղի է․ ԲՀԿ-ի անփոփոխ տեսակետը՝ 2017 թվականից ի վեր Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք
Ամենաընթերցված