Տավուշի մարզում 5-ամյա և 3-ամյա երեխաներին հայտնաբերել են լողավազանում` ջրահեղձ եղած

Հուլիսի 29-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա․-երը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են և երեկ եկել էին Տավուշի մարզի Գանձաքար գյուղ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և այսօր պետք է վերադառնային Երևան։

Ժամեր առաջ երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց նրանց հայտնաբերել են լողավազանում` ջրահեղձ եղած վիճակում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քիցՍկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում Գագիկ Ծառուկյանի կողմից բերված օրինակն ուսուցողական էր, թե ինչպես է պետք աշխատել ներդրողների հետ «Համարձակ ծիծաղում եմ ինքս իմ վրա». Ռաֆայել Երանոսյանը «tRaffik» ներկայացման և ունեցած հաջողությունների մասին Կիևի հայ համայնքի հերթական այցն ու շարունակական ծրագրերը՝ Արցախում (տեսանյութ)
Ամենաընթերցված