«Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած երշիկի վրա նշվածը չի համապատասխանում իրականությանը

Նորություն բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ սննդամթերքի փաթեթավորման կամ տարրայի վրա գրված մակնշման բովանդակությունից շատ դեպքերում հնարավոր չէ հասկանալ, թե սննդամթերքն իրականում ինչքան սպիտակուց, յուղ, ածխաջուր է պարունակում, կամ որքան է տվյալ սննդամթերքի էներգետիկ արժեքը:

Լավագույն դեպքում նշված է լինում, թե այն ինչից է պատաստված, ինչ հավելումներ ունի, բայց մարդն այն ուտելով ընդհանուր առմամաբ որքան քիմիա է կուլ տալիս դժվար է հասկանալ:

Orer.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մսամթերքի շուկան: Այս անգամ ուսումնասիրության ենք ենթարկել երշիկեղենի մակնշումն ու լաբորատոր փորձաքննության միջոցով փորձել ենք պարզել, թե տարբեր ընկերությունների կողմից արտադրած երշիկեղենն իրականում ինչ բաղադրություն ունեն:

«Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի արտաքին զննությամբ պարզ է դառնում, որ թեև մակնշման մեջ գրված է, թե ինչ հավելումներ է այն պարունակում, սակայն նշված չէ, դրանց քանակը:

Ինչ վերաբերում է 100 գրամի մեջ սպիտակուցների, ճարպի, ածխաջրերի պարունակությանն ու էներգետիկ արժեքին, ապա նշենք, որ մակնշման և իրականության միջև տարբերությունն ակհայտ է:

Եվ այսպես, «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայում իրականացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի վրա թեև նշված է, որ այն 11% սպիտակուց է պարունակում, ճարպի պարունակությունը 100 գրամի մեջ 24 գրամ է, այսինքն՝ 24 %, ածխաջրեըը կազմում են 1 գրամ՝ 1 %, իսկ էներգետիկ արժեքը 264 կիլոկալորիա է, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ երշիկի վրա նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, նշված երշիկի յուղայնությունը կզմում է 17 %, ածխաջրերը 1%-ի փոխարեն 5,56 % է, իսկ էներգետիկ արժեքը՝ 219, 74 կիլոկալորիա: Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ «Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի տվյալ խմբաքանակից ընտրված նմուշի մակնշման մեջ գրվածը չի համապատասխանում իրականությանը և էական շեղում կա մակնշման և իրական ցուցանիշների արդյունքների միջև:

 

Արմինե Գրիգորյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան Ջերմոցային պայմաններում բուծված բնապահպանի սադրանքն անտեղի է․ ԲՀԿ-ի անփոփոխ տեսակետը՝ 2017 թվականից ի վեր Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք
Ամենաընթերցված