7-րդ Համահայկական խաղերի անցկացման ողբալի պայմանների մասին...

Գայանե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Քաղաքացիական նախաձեռնությունների անվճար աջակցության կենտրոն»-ի ղեկավար՝ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա 7-րդ Համահայկական խաղերի անցկացման ողբալի պայմանների մասին: Համահայկական խաղերը ունեն շատ խորը բովանդակություն: Այս խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդանիշներից մեկն են: Պատահական չէ, որ արդեն իսկ 20-ամյա հոբելյանական խաղերը անցկացվում են Ստեփանակերտում: Այս միջոցառումը համախմբում է ողջ հայ ժողովրդին աշխարհի բոլոր երկրներից, այն մեծ նպաստ է բերում հայապահպանությանը սփյուռքում, սփյուռք—հայրենիք կապերի խորացմանը և զարգացմանը: Սակայն ինչպես տեղեկանում ենք խաղերի կազմակերպման պատասխանատուն «Համահայկակական Խաղերի Համաշխարհային Կոմիտեն» և վերջերս վերընտրված ղեկավար՝ Իշխան Զաքարյանը ամենացածր մակարդակով են կազմակերպել միջոցառման ընթացքը: Բազմաթիվ դժգոհություններ կան խաղերի մասնակիցների կողմից: Նրանց համար ապահովված չեն ինչպես գիշերակացի, տրանսպորտի, կենցաղային տարրական պայմաններ, այնպես էլ խաղերի ժամանակացույցը, մրցավարական անաչառությունը և այլ խնդիրներ: Զարմանալի է, նման մասշտաբի միջոցառմանը այն էլ հոբելյանական 20-ամյակին, ինչպես կարելի է այս կերպ վերաբերվել: Սրա հիմնական պատասխանատուն հանդիսանում է Իշխան Զաքարյանը: Հաշվի առնելով Համահայկական խաղերի կարևորությունը, պետք է խիստ ուշադրություն դարձնել այս միջոցառման կազմակերպանը և այն չվստահեն մարդկանց, ովքեր մատների արանքով են նայելու դրան: Նման ընդունելութունը վերաբերմունք է սփյուռքի մեր հայրենակիցների նկատմամբ, և մեծ հիասթափություն է առաջացնում նրանց մոտ: Որոշ մարդկանց վատ սովորությունները ովքեր սովոր են ամեն տեղից «քյար» անելու, ոչ մի դեպքում չպետք է վնասեն Հայաստան—Սփյուռք հարաբերությունները: Շատ ավելի լավ կլինի որ հետագայում այս խաղերի կազմակերպումը վստահվի նրանց ովքեր ի վիճակի են բարձր մակարդակով անել դա:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված